00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են դիաբետիկների մոտ իմունոդեֆիցիտի զարգացման պատճառները

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցЦентр диагностики и лечения диабета во Владивостоке
Центр диагностики и лечения диабета во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենսաբանները պարզել են դիաբետիկների մոտ իմունոդեֆիցիտի զարգացման պատճառները։ Պարզվել է, որ արյան մեջ գլյուկոզայի մշտապես բարձր պարունակությունն ու դրա հետևանքով թունավոր նյութերի առաջացումը հանգեցնում է արյան մեջ հատուկ պաշտպանական սպիտակուցների պարունակության կտրուկ նվազմանը, որոնք օգնում են իմունային բջիջներին գտնել վարակի աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Դիաբետիկների արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությունն ու թունավոր նյութերի առաջացումը հանգեցնում է վերջույթների իմունոդեֆիցիտի և արյան մեջ հատուկ պաշտպանական սպիտակուցների պարունակության կտրուկ նվազման, նշվում է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մեր օրգանիզմն ունի նման մոլեկուլներից պաշտպանվելու ներկառուցված համակարգեր (դիկարբոնիլներ), սակայն դիաբետի քրոնիկ ձևի զարգացման դեպքում դրանց հզորությունը սկսում է չբավարարել օրգանիզմից այդ թունավոր նյութերը հեռացնելու համար։ Արդյունքում, դիկարբոնիլների կուտակումը հանգեցնում է նրան, որ պաշտպանական սպիտակուցներն արդեն չեն կարողանում պայքարել բորբոքումների և ինֆեկցիաների դեմ», – հայտարարել է Ուեսլի Ուիլյամսը (Wesley Williams)` ԱՄՆ–ի Քլիվլենդ քաղաքի Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարանից։

Ուիլյամսն ու նրա գործընկերները գտել են պարզ բացատրություն այն երևույթին, թե ինչու են բազմաթիվ դիաբետիկներ հաճախ տառապում ձեռքերի և ոտքերի հիվանդություններից և ինֆեկցիաներից, եթե նրանք չեն հետևում արյան մեջ շաքարի մակարդակին։ Գիտնականներն ուսումնասիրել են իմունային համակարգի բջիջների աշխատանքն առողջ մարդկանց և սննդի ռեժիմին չհետևած դիաբետիկների արյան նմուշներում։

Ինչպես ցույց են տվել փորձանոթում այդ բջիջների ակտիվության հետևելու արդյունքները, դիաբետիկների մոտ ցածր իմունիտետի պատճառն այն է, որ նրանց արյան մեջ  կան բավականին քիչ մոլեկուլներ, որոնք պատկանում են այսպես կոչված բետա–դեֆենզինների ընտանիքին։ Դրանք հատուկ սպիտակուցներ են, որոնք կպչում են բազմաթիվ բակտերիաների, սնկերի և վիրուսների մակերեսին, պատռում են դրանց թաղանթներն ու օգնում իմունային բջիջներին գտնել դրանց արյան մեջ։

Դիաբետիկների արյան և իմունային բջիջներում դեֆենզինների ցածր պարունակությունն առաջացել է այն պատճառով, որ այդ սպիտակուցների մոլեկուլներին սխալմամբ միացել են շաքարի մոլեկուլները` այսպես կոչված դիկարբոնիլների թվից, որոնք մեծ թվով պարունակվում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող դիաբետիկների օրգանիզմում։

Ինչպես բացատրում են գիտնականները, երբ դիկարբոնիլի մոլեկուլը բախվում  դեֆենզինի հետ, այն ամուր կերպով միանում է երկու ամինաթթուներին, ինչն, ըստ էության, շարքից հանում է սպիտակուցը, քանի որ այն այլևս չի կարողանում միանալ վիրուսների և մանրէների թաղանթին։ Արդյունքում, իմունային բջիջների ակտիվությունը կտրուկ նվազում է, քանի որ դեֆենզիններն այլևս չեն «տեղեկացնում» նրանց ինֆեկցիայի մասին և չեն օգնում պայքարել դրա հարուցիչների դեմ։

Դեռևս գիտնականները չեն ստեղծել միջոց, թե ինչպես կարելի է չեզոքացնել դիաբետի այդ ասպեկտը, սակայն նրանք վստահ են, որ այս խնդիրը լուծելի է։ Ինչպես նշում են կենսաբանները, նման դեղամիջոցները կկարողանան չեզոքացնել հիպերգլիկեմիայի հետևանքները և ավելի քիչ վատ հետևանքների հանգեցնել` առկա դեղամիջոցների համեմատ։ Իսկ մինչ այդ Ուիլյամսն ու նրա գործընկերները խորհուրդ են տալիս բոլոր հիվանդներին պահպանել ռեժիմն ու վարել առողջ ապրելակերպ։

Լրահոս
0