00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանագետ. Ադրբեջանը փորձում է մտնել իրանական շուկա

Артак Мурадян и Анжела Элибегова
Артак Мурадян и Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով նվազել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով նավթի արտահանումը, ինչը բավական լուրջ ցուցանիշ է Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի– Sputnik. Ադրբեջանում նավթարդյունաբերությունը տարեցտարի կայուն անկում է արձանագրում: Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով նվազել է Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարով նավթի արտահանումը, ինչը բավական լուրջ ցուցանիշ է Ադրբեջանի համար:

Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան, դրանից բացի, ազգային արժույթի արժեզրկման արդյունքում նվազել են երկրի կենտրոնական բանկի պահուստները:

«Միջազգային կառույցների կանխատեսումները, Ադրբեջանի 2015-2016 թվականների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, բավական հոռետեսական են` տասը տոկոս արժեզրկում, բավական լուրջ անկում: Հետևաբար, Ադրբեջանն այս ճգնաժամային իրավիճակում փորձում է ինչ-որ կերպ դուրս գալ իրավիճակից»,-նշել է նա:

Իրանի պատժամիջոցների վերացման ֆոնին ակտիվանում են իրանա-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները: Բանախոսն ընդգծել է, որ արդեն ակնհայտ է տնտեսական գործակցության զարգացման միտումները:

«Պատվիրակությունների այցերի շարան սկսվեց իրանական կողմի հետ: Իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ էներգետիկ ոլորտում պատրաստ է միանալ ադրբեջանական նախագծերին: Արդեն տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական բանկերում սառեցված իրանական հաշվիվները բացվել են, և Իրանի ֆինանսական պատժամիջոցներն Ադրբեջանը մասամբ թուլացրել է: Այսինքն, տեսնում ենք տնտեսական գործակցության բուռն զարգացման տենդենց»,-ասել է նա:

Էլիբեգովայի խոսքով, Ադրբեջանը առավելագույնս փորձում է օգտագործել պահը իրանական շուկա մտնելու և իրանական գազի ու նավթի տարանցիկ երկիր դառնալու համար:

«Ադրբեջանի պաշարները գրեթե վերջանում են, և դա միակ լուծումն է տնտեսական փլուզումից խուսափելու համար: Ամեն դեպքում, իրանական կողմը հորդորեց ադրբեջանցի գործարարներին իրենց գումարները ներդնել, քանի որ Արևմուտքը ադրբեջանցի ներդրողների համար գրեթե փակել է իր շուկան: Անհասկանալի ֆինանսական ծագում ունեցող գումարների սեփականատերերի հետ արևմուտքն առանձնապես չի ցանկանում գնալ գործարքի»,-համոզմունք է հայտնել քաղաքագետը:

Նա շեշտադրել է, որ կան բազմաթիվ փաստեր, որ եվրոպական բանկերում սառեցվում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվները, լուրջ խոչընդոտներ են ստեղծվում նաև շվեյցարական բանկերում:

Ադրբեջանագետի ենթադրությամբ, եվրոպական նավթագազային ընկերությունների Ադրբեջանի շուկայից աստիճանաբար հեռանալը, հենց դրանով է պայմանավորված:

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանը չունի որևէ նավթամուղ կամ գազամուղ, որը կայուն ձևով գազը արտահանի Եվրոպա կամ աշխարհի որևէ մաս՝ առանց պայթեցման, ահաբեկչության վտանգի: Նույնիսկ դեռ չիրագործված նախագծերն են արդեն ռիսկի տակ, որովհետև բոլոր այն երկրների տարածքները, որոնցով անցնում են ադրբեջանական նավթի խողովակները, անկայուն են, և Ադրբեջանի աշխարհագրական դիրքն այլընտրանք չունի: Հետևաբար, կարծում եմ, որ Իրանին ավելի ձեռնտու կլինի էներգակիրներն արտահանել Պարսից ծոցով, քան մեր տարածաշրջանով»,-ասել է Անժելա Էլիբեգովան:

Լրահոս
0