04:49 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман СтерлиговГенеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов

Ստերլիգովի փաստաբան. Մենք պատրաստվում ենք ՄԻԵԴ–ում բողոք ներկայացնել Ադրբեջանի դեմ

© Sputnik/ Павел Лисицын © Sputnik/ Павел Лисицын
1 / 2
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19010

Արթուր Հայրապետովը նշում է, որ իր հաճախորդին զրկել են Ադրբեջանում պաշտպանվելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի–Sputnik. Ռուս ձեռներեց Գերման Ստերլիգովը պատրաստվում է Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, LifeNews–ին տեղեկացրել է ձեռներեցի փաստաբան Արթուր Հայրապետովը։

Ինչպես նշել է փաստաբանը, թեև Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը, այնուհանդերձ Ադրբեջանում նրա նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։

«Սակայն Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկիր, ինչով զրկել են նրան պաշտպանվելու իրավունքից», – ընդգծել է փաստաբանը։

Նրա խոսքով` Ադրբեջանում հարուցված քրեական գործը դեռևս շարունակվում է, և նրանք քայլեր են ձեռնարկում այն դադարեցնելու ուղղությամբ։

«Գերման Ստերլիգովին սկզբից արգելել են մուտք գործել երկիր, այնուհետև քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ։ Այս կապակցությամբ մենք պատրաստվում ենք առաջիկայում բողոք ներկայացնել ՄԻԵԴ–ում», – նշել է Հայրապետովը։

Փաստաբանը նշել է, որ օգոստոսի 21–ին նրանց տեղեկացրել են, որ Ինտերպոլի գծով պարոն Ստերլիգովի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը բավարարվել է։

«Այսպիսով, իրավապահները դադարեցրել են իմ պաշտպանյալի հետախուզումը և նշել, որ Ադրբեջանի կողմից իրականացվող նրա հետախուզումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Պաշտոնական հայցը դեռևս ճանապարհին է», – հայտնել է Ստերլիգովի փաստաբանը և ավելացրել, որ այժմ իր պաշտպանյալը խնդիր չի ունենա Լեռնային Ղարաբաղի տեղափոխվելու հարցում։

Ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել էր Ռուսաստանը և ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, իսկ հուլիսի 22-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ստերլիգովի նկատմամբ, նրան մեղադրանք էր ներկայացվել պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքը, ինչպես նաև Ադրբեջանի միգրացիոն օրենսգրքի պահանջները խախտելու համար:

Գլխավոր թեմաներ