04:56 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Марк Мугалян, американский профессор, один из спасителей поезда Thalys.

ԶԼՄ. Ամստերդամ–Փարիզ գնացքը փրկողներից մեկը հայ է եղել

The Telegraph
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
256020

Նախորդ ուրբաթ չարագործն ավտոմատից կրակ էր բացել Բրյուսելի տարածքով Ամստերդամից Փարիզ ուղևորվող Thalys արագընթաց գնացքում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Սորբոնում անգլերեն դասավանդող ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր փրկել են  Ամստերդամ–Փարիզ գնացքը, գրում է The Telegraph–ը։

Օգոստոսի 21–ի երեկոյան Ալ–Հազանի անունով տղամարդը «Կալաշնիկով» տիպի ավտոմատով կրակ էր բացել Thalys արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր մեկնում Բրյուսելի տարածքով։։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս–արևելքում գտնվող Արրաս քաղաքի մոտակայքում, ինչի հետևանքով երեք հոգի ծանր մարմնական վնասվածք էին ստացել։

Ահաբեկչին վնասազերծել են գնացքի ուղևորները, այդ թվում` ամերիկացի երկու զինծառայողներ, բրիտանացի գործարար Քրիս Նորմանն ու 51–ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, որի անձը միայն հիմա է հաստատվել։

«Բացահայտվել է խորհրդավոր հերոսի անձը, որն առաջինն է փորձել վնասազերծել ահաբեկչին», – նշում է պարբերականը։

The Telegraph–ը հայտնում է, որ պրոֆեսոր Մուղալյանն առաջինն է օգնության հասել ֆրանսիացի բանկիրին, ով դիմադրություն է ցույց տվել ահաբեկչին։ Նա մի կողմ է քաշել իրեն ուղղված «Կալաշնիկով» ավտոմատը, ինչից հետո ահաբեկիչը հանել է ատրճանակն ու կրակել Մարկի վզին։ Մի քանի րոպե անց օգնության են հասել գնացքի մյուս ուղևորները, որոնք կարողացել են վնասազերծել ահաբեկչին։

«Նա բնազդաբար է գործել` պաշտպանելով կնոջը` Իզաբելա Ռիսաչերին, ով ևս եղել է Thalys գնացքում», – գրում է The Telegraph–ը։

Այս պահի տվյալներով` պրոֆեսոր Մուղալյանը դեռևս հիվանդանոցում է, սակայն նրա վիճակը, կնոջ խոսքով, արդեն կայունացել է։

Գլխավոր թեմաներ