00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմ Էգոյանն ու մյուսները. մեկնարկել է «Ոսկե առյուծի» համար մղվող պայքարը

© The Venice Film Festival"Золотой лев" Венецианского кинофестиваля
Золотой лев Венецианского кинофестиваля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացի ոսկե և արծաթե առյուծներից, փառատոնի ժամանակ հանձնում են նաև Լուիջի դի Լաուրենտիսի մրցանակը, ինչպես նաև այլ մրցանակներ, որոնք սահմանել են քննադատների ասոցիացիան և այլ հասարակական կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեղատեսիլ Լիդո կղզում սեպտեմբերի 2-ին մեկնարկում է Վենետիկի միջազգային 72-րդ կինոփառատոնը։

Պատմական ակնարկ

Կինոփառատոնի անցկացման նախաձեռնողը հեռավոր 1932 թվականին դարձել է ոչ այլ ոք, քան ինքը` նացիստական Իտալիայի «արյունարբու դուչեն»` Բենիտո Մուսոլինին։ Առաջին տարիներին կինոփառատոնի գլխավոր մրցանակը եղել է «Մուսոլինիի գավաթը», և միայն 49-րդ թվականից սահմանվել է լեգենդար «Ոսկե առյուծ» մրցանակը, որը մինչ օրս էլ յուրաքանչյուր կինեմատոգրաֆիստի ամենացանկալի մրցանակն է։

1934 թվականից փառատոնն անցկացվում է Լիդո կղզում, իսկ կինոցուցադրությունների գլխավոր սրահը «ՊալաԲիենալեն» է։ Վենետիկի կինոփառատոնը ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել` Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին և 1973-1978 թվականների ժամանակահատվածում։

Իսկ այսօր Վենետիկի փառատոնը Կաննի և Բեռլինի փառատոների հետ եռյակ է կազմում և համարվում է համաշխարհային կինոյի նորաձևությունն ու միտումները թելադրողներից մեկը

Ծրագրերն ու մրցանակները

Հիմնական ծրագիրը կազմված է երեք մասից` գլխավոր մրցույթ, «Հեռանկարներ» ծրագիր, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ և արտամրցութային ցուցադրություններ։

Փառատոնի գլխավոր մրցույթին մասնակցում է ավելի քան 20 ֆիլմ, որոնք երբևէ հանդիսատեսը չի տեսել և որոնք չեն մասնակցել այլ փառատոների։ «Հեռանկարներ» ծրագրում մասնակցում են ավելի շատ փորձնական բնույթ կրող խաղարկային և վավերագրական ֆիլմերը, որոնք ներկայացնում են կինոյի զարգացման նոր միտումները։

Բացի ոսկե և արծաթե առյուծներից, փառատոնին հանձնում են նաև Լուիջի դի Լաուրենտիսի մրցանակը, ինչպես նաև լրացուցիչ այլ մրցանակներ, որոնք սահմանել են քննադատների ասոցիացիան և այլ հասարակական կազմակերպությունները։ Այդպիսի մրցանակներից մեկը Երկնագույն առյուծն է` հատուկ մրցանակ համասեռամոլության թեմային նվիրված լավագույն ֆիլմի համար։

Վենետիկը ձեր տանը

Արդեն չորրորդ տարին է`փառատոնը բացում է իր այսպես ասած «վիրտուալ կինոսրահը» ֆիլմեր ցուցադրում «Հեռանկարներ» ծրագրի շրջանակում։ Առցանց դիտումների տոմսերի քանակը սահմանափակ է, ընդամենը` 400։ Յուրաքանչյուրը վաճառվելու է 4 եվրոյով, սակայն 10 եվրոյով կարելի է ձեռք բերել 5 ֆիլմերի աբոնեմենտ։ Վենետիկի այս նորամուծությունը հեղափոխություն կլինի համաշխարհային փառատոնային շարժման համար։

Ո՞ւմ երկրպագել


Հայտնի կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հիմնական մրցութային ծրագրում կներկայացնի իր նոր «Հիշի՛ր» ժապավենը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստոֆեր Պլամերն ու Մարտին Լանդաուն։ Սյուժեի հերոսը պարզում է, որ 70 տարի առաջ իր ընտանիքին սպանած նացիստը դեռ ողջ է և ուրիշ անվան տակ բնակվում է ԱՄՆ–ում։

Էգոյանի ֆիլմը կմրցի Ավստրիայի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Իսրայելից, Իտալիայի, Քաթարի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի ներկայացրած ֆիլմերի հետ։ Դրանց շարքում է նաև ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» նոր փորձարարական ժապավենը, ինչպես նաև իտալական կինոյի դասական համարվող Մարկո Բելոկկիոյի «Արյուն իմ արյունից» ֆիլմը, Իսրայելի վարչապետ Իցհակա Ռաբինի ուլտրանացիոնալիստական սպանության մասին պատմող Ամոս Գիտայի «Ռաբին, վերջին օրը» ֆիլմ–հետաքննությունը։ Կցուցադրվեն նաև Չարլի Կաուֆմանի «Անոմալիզա» անիմացիոն դեբյուտը, Թոմ Հուպերի «Աղջիկը Դանիայից» ֆիլմը և մի շարք այլ ֆիլմեր։

Մրցութային ծրագրի ժյուրին կգլխավորի մեքսիկական ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ալֆոնսո Կուարոն («Մարդկային զավակ», «Գրավիտացիա»)։

«Հեռանկարներ» ծրագրի ժյուրիի նախագահն է ամերիկացի ռեժիսոր Ջոնաթան Դեմին («Գառների լռությունը», «Ֆիլադելֆիա»)

72-րդ փառատոնը կցուցադրի 55 լիամետրաժ ֆիլմ, 21-ը` հիմնական մրցութային ծրագրում, 16-ը` արտամրցութային ցուցադրությունների ժամանակ, 18-ը` «Հեռանկարներ» ծրագրում։
 
Նախընտրական հանձնաժողովը դիտել է 3193 ֆիլմ, լավագույնների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 12-ին։

Լրահոս
0