03:02 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Кадр из фильма Москва слезам не верит

Գիտնականներ. վիշտն իրականում գույներից զրկում է շրջակա աշխարհը

© Sputnik/ РИА Новости
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

ԱՄՆ–ի հոգեբանները պարզել են, որ վիշտը և բացասական այլ զգացմունքներ ստիպում են մարդուն աշխարհն ավելի խամրած, գորշ և անգույն տեսնել` բթացնելով մեր աչքերի գունազգացողությունը դեղին և կապույտ երանգների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Բացասական զգացմունքներն իսկապես ստիպում են մարդուն խամրած, գորշ և անգույն տեսնել` բթացնելով աչքերի գունազգացողությունը, ասում են հոգեբանները Psychological Science ամսագրում հրապարակած հոդվածում։

«Մեր ստացած արդյունքները ցույց են տալիս, որ տրամադրությունը և էմոցիաները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք տեսնում շրջակա աշխարհը։ Այդ ազդեցությունը հատկապես ուժեղ է, ինչպես մենք պարզեցինք, վշտից, որը, ամենայն հավանականությամբ, ինչ–որ կերպ խախտում է գույնի ընկալման համար մեր ուղեղում պատասխանատու տեսողական շղթաների աշխատանքը»,– ասել է Ռոչեսթերի (ԱՄՆ) համալսարանից Քրիսթոֆեր Թորսթենսոնը (Christopher Thorstenson)։

Ինչպես հայտնում է Թորսթենսոնը, անգլերենում և աշխարհի որոշ այլ

ժողովուրդների լեզուներում գոյություն ունեն մի շարք արտահայտություններ, որոնցում էմոցիոնալ տարբեր վիճակներ նկարագրվում են այս կամ այն գույնի օգնությամբ։ Օրինակ, բառակապակցություններ, որոնք ընդգրկում են կապույտ գույնը, սովորաբար նշանակում են թախիծ և տխրություն, դեղինը` վախ, կանաչը` նախանձ, իսկ դարչնագույնը` նյարդայնություն։

Նմանատիպ արտահայտությունները գիտնականներին հանգեցրել են այն մտքին, որ մեր գունընկալումը կարող է կախված լինել մեր էմոցիոնալ վիճակից։ Թորսթենսոնի թիմը որոշել է ստուգել այդ վարկածը` համալսարանի մոտ հարյուր ուսանողների հրավիրելով «դալտոնիզմի թեստ» անցնել։

Այդ թեստից առաջ գիտնականները կամավորներին կարճ տեսանյութ էին ցուցադրում, որի մի կեսը կատակերգական շոուի դրվագ էր, մյուսը` զգացմունքային և տխուր կարճամետրաժ ֆիլմ։ Դրանից հետո հոգեբաններն ուսանողներին ցույց էին տալիս խունացած երանգների տասնյակ քարտեր և խնդրում որոշել դրանցից յուրաքանչյուրի հիմնական գույնը։

Պարզվեց, որ տխուր հոլովակը դիտած երիտասարդները նկատելիորեն ավելի հաճախ էին սխալվում գույնի ընտրության ժամանակ, քան նրանց հասակակիցները, ովքեր կատակերգական դրվագ էին դիտել։ Հետաքրքիրն այն է, որ սխալների մեծ մասը վերաբերում էր կապույտ և դեղին երանգներին, բայց ոչ կարմիր կամ կանաչ, ինչը հաստատում է այն, որ կապույտ գույնն իսկապես թախծի և վշտի գույն է։

Հիշելով նախորդ շաբաթ հոգեբանական փորձարկումների` ճշգրտությամբ և վերարտադրողականության վերաբերյալ ցնցող տվյալների մասին` Թորսթենսոնը և նրա գործընկերները, ամսագրի խմբագրության հետ միասին, հրապարակել են բոլոր ելքային տվյալները, մեթոդիկան և սևագիր արդյունքները ցանցում։ Դրանք կարելի է գտնել Բաց գիտության հիմնադրամի կայքում (Open Science Framework)։

Գլխավոր թեմաներ