11:32 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Древняя армянская церковь Таргманчац: центр паломничества туристов

Թուրքերի հափշտակած հայկական Ավետարանը վերադարձվել է

© Sputnik/ Асатур Есаянц
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Գանձերը, այդ թվում՝ եկեղեցու որմնանկարի կտորներ, սրբապատկերներ, հայկական Ավետարանի ձեռագրեր և այլ 40 հնություններ, հայտնաբերվել են 1997 թվականին Մյունխենում` թուրք դիլերի բնակարանում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Ավետարանի ձեռագիրը, որը հափշտակվել էր Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժումից հետո, վերադարձվել է Կիպրոս:

Ըստ famagusta-gazette.com-ի, ընդհանուր առմամբ, Կիպրոսին 173 մասունք է վերադարձվել։

Դրանք վերադարձվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի վերաքննիչ դատարանը վերջնական որոշում է կայացրել Թուրքիայի կողմից գրաված Կիպրոսի շրջաններից թուրք մաքսանենգների գողացած գանձերի մասին:

Գանձերը, այդ թվում՝ եկեղեցու որմնանկարի կտորներ, սրբապատկերներ, հայկական Ավետարանի ձեռագրեր և ևս 40 հնություններ, հայտնաբերվել են 1997 թվականին Մյունխենում` թուրք դիլեր Այդին Դիքմենի բնակարանում:

Գլխավոր թեմաներ