13:50 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
трупный цветок Titan Arum Amorphophallus titanum

Դենվերի Բուսաբանական այգում ծաղկել է Տիտանական ամորֆոֆալուսը

© Lisa Tewksbury
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
201 0 0

Բուսաբանական այգում հավաքվել են հազարավոր այցելուներ, որպեսզի զգան այդ բույսի հոտը. Բույսի ծաղկման շրջանը տևում ընդամենը 48 ժամ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի– Sputnik. Այս շաբաթ Կոլորադոյում` Դենվերի Բուսաբանական այգում կարելի էր դիտել հազվագյուտ և հիանալի տեսարան. 2007թ.–ից սկսած առաջին անգամ այստեղ ծաղկել է Տիտանական ամորֆոֆալուս (լատիներեն` Amorphophallus titanum) խոշոր արևադարձային բույսը, որն ունի աշխարհի ամենամեծ ծաղկաբույլերից մեկը։

Բուսաբանական այգում հավաքվել են հազարավոր այցելուներ, որպեսզի զգան այդ բույսի հոտը։ Բույսի ծաղկման շրջանը տևում է ընդամենը 48 ժամ։ «Դա ամենամեծ հերթն է, որը երբևէ եղել է բուսաբանական այգում»,– ասել է հավաքվածներից մեկը։

Անսովոր գեղեցկության ծաղկի տրամագիծը հասնում է 1,2 մետրի։ Բույսին անհրաժեշտ է 8-20 տարի աճ, որպեսզի առաջին անգամ ծաղկի։ Հաջորդ անգամ այն կարող է ծաղկել 7-10 տարի հետո, ուստի 40 տարվա կյանքի ընթացքում Տիտանական ամորֆոֆալուսը ծաղկում է ընդամենը մի քանի անգամ։

Բույսի մեկ այլ առանձնահատկությունը նրա գարշահոտն է, որը  գալիս է ծաղկման շրջանում և նման է փտած մսի, նեխած ձվի և ձկան հոտի։ Այդ կերպ բույսը գրավում է միջատներին, որոնք նրան փոշոտում են։

Գլխավոր թեմաներ