ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Հունգարական N1TV հեռուստաալիքը հեռացրել է օպերատոր Պետրա Լազլոյին, որը ոտքը մեկնում է և վայր գցում սիրիացի փախստականներին, չորեքշաբթի հաղորդում է Telegraph թերթը։
Գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը Twitter սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում լրագրողը ոտքը մեկնում է և վայր գցում երեխան գրկում վազող սիրիացի միգրանտին, որը փախչում է ոստիկանությունից։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և դատապարտման ուժեղ ալիք առաջացրել հասարակության շրջանում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են սիրիացիները Սերբիայի սահմանին գտնվող Ռեսկեի ճամբարից փախուստ կատարելուց հետո փորձում թաքնվել ոստիկանության հետապնդումից։