00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Եվրախորհրդարանը սպառնացել է Ադրբեջանին, բայց պատժամիջոցներ չի կիրառի

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Страсбург
Города мира. Страсбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանը նախօրեին ընդունած բանաձևում կոչ է արել Ադրբեջանին, ՄԻԵԴ–ի որոշման համաձայն, բանտից անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության այլ ակտիվիստներին ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանը սպառնացել է Ադրբեջանին պատժամիջոցներ կիրառել, բայց դրանց կիրառումը քիչ հավանական է, Sputnik Արմենիա պորտալին ասել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10–ին ընդունած բանաձևում կոչ է արել Ադրբեջանին բանտից անհապաղ և առանց նախապայմանի ազատել բոլոր քաղբանտարկյալներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, այդ թվում` Հաջիջ Իսմաիլովին, Լեյլա Յունուսին և Արիֆ Յունուսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը համապատասխան, ինչպես նաև շուտափույթ քննել լրագրող Ռասիմ Ալիևի մահը։

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Քաղաքագետ. սահմանին լարվածություն հրահրելով` Ադրբեջանը փորձում է խնդիրներ լուծել
Բանաձևի տեքստում ասվում է, որ «Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին համապատասխան բանակցությունները պետք է անհապաղ դադարեցվեն, մինչև կառավարությունն ի վիճակի լինի կոնկրետ քայլեր ձեռնարկել մարդու ունիվերսալ իրավունքների նկատմամբ հարգանքի հասնելու համար»։

«Ամենահատկանշական ասպեկտը, թերևս, այն է, որ երկրում բացեիբաց սպառնում են այն ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք ներքաշված են մարդու իրավունքների խախտման հարցերում։ Քիչ հավանական է, որ դրանք կկիրառվեն, բայց խորհրդարանական ընտրությունների նախօրեին նման ուղերձը շատ բան է ասում։ Հատկապես, եթե հաշվի առնենեք, որ այդ հարցը առաջարկությունների մակարդակով բազմիցս բարձրացվել է վերջին մի քանի տարիների ընթացքում»,– ասել է Էլիբեգովան։

Ըստ նրա, հետաքրքրություն է առաջացնել նաև քվեարկության ընթացքը։

«Երբ բոլոր խոսնակներն արտահայտել են իրենց դիրքորոշումները, պատգամավորներից մեկն առաջարկել է հետաձգել ադրբեջանական բանաձևի վերաբերյալ քվեարկությունը։ Սակայն թեժ վեճերից հետ այն մեծ տարբերությամբ ընդունվել է»,– նշել է Էլիբեգովան։

Եվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ դադարեցնի ոտնձգությունները քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նկատմամբ։

Փաստաթղթում կոչ է արվում «անհրաժեշտության դեպքում դիտարկել և ժամանակավորապես դադարեցնել Եվրոպական հարևանության գործիքի միջոցով Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ֆինանսավորումը, որը կապ չունի մարդու իրավունքների հետ, քաղաքացիական հասարակության և առանձին մարդկանց մակարդակով»։

Լրահոս
0