00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր աշխարհում կառուցվող 10 խելահեղ շինությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

© archdailyГорный курорт «Даванг»
Горный курорт «Даванг» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս աներևակայելի կառույցները հերթական անգամ ապացուցում են, որ մարդկային երևակայությունը սահմաններ չունի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ժամանակակից ճարտարապետությունը, հիրավի, աներևակայելի բարձունքների է հասել, և տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ էլ ավելի մոտենան աստղերին։ Adme.ru–ն ներկայացրել է ժամանակակից աշխարհում կառուցվող այն աներևակայելի շենքերի տասնյակը, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ մարդկային երևակայությունն իսկապես սահմաններ չի ճանաչում:

Կոբրա–աշտարակներ

Աշտարակները, որոնք միահյուսված կոբրաների տեսք ունեն, ըստ ծրագրի, պետք է վեր հառնեն Քուվեյթում։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել դեռևս 2008 թվականին, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով նախագիծը սառեցվեց։  Նախագծի ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, թե ինչպես պետք է կառուցվի վերելակը, քանի որ գալարաձև կառուցվածքի պատճառով սովորական վերելակ հնարավոր չէր տեղադրել։ Որպեսզի շենքերում վերելակ լինի, մասնագետներն առաջարկել են կիրառել մի տեխնոլոգիա, որը կաշխատի սեղմված օդով, պնևմատիկ խողովակի սկզբունքով։

Թագավորական աշտարակ

«Բուրջ Խալիֆան» (Խալիֆի աշտարակը) իր չափերով աշխարհի ամենամեծ շինությունն է լինելու։ Այն կառուցվում է Սաուդյան Արաբիայում և մոլորակի  առաջին շենքը կլինի, որի բարձրությունը կհանի մեկ կիլոմետրի։ Այստեղ տեղակայված են լինելու շքեղ բնակարաններ, գրասենյակներ, աստղադիտարան, Four Seasons հյուրանոցը և աշխարհի ամենաբարձր պատշգամբը։ Երկնաքերի կառուցումը պաշտոնապես սկսվել է անցած տարի և նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականին։

Շանհայի աշտարակը

Չինաստանում 121 հարկանի աշտարակ է կառուցվել, որի շինարարությունը սկսվել էր 1993 թվականին, ավարտվել այս տարվա սկզբին։ Այժմ հարդարման աշխատանքներ են իրականացվում։ Այնուամենայնիվ միլիոնավոր մարդիկ արդեն դիտել են վերևից բացվող տեսարանը, շնորհիվ գլխապտույտ լուսանկարների, որոնք արվել են երկու ռուս խիզախների կողմից, ովքեր անցյալ տարի ապօրինի բարձրացել են աշտարակի գագաթին։

Dubai Perl

Ինչ–որ մեկը որոշել է, որ Դուբայում պետք է այնպիսի շենք կառուցվի, որը սովորական բնակելի տան տեսք ունենա, սակայն «ներքին քաղաքում» 4 աշտարակ և 1800 տեղանոց պրեմիում–թատրոններ լինեն` իրար միացնող երկնային կամրջով։

Agora Garden

2016 թվականին կավարտվի Agora Garden շենքի կառուցումը, որը կներկայացնի բնության ու մարդկային ստեղծագործության միաձուլումը։ 20-հարկանի գալարապտույտ շինությունը կանաչ կլինի բոլոր առումներով` բոլոր հարկերի պատշգամբները պատված կլինեն կանաչ այգիներով։

World One

117 հարկանի World One երկնաքեր աշխարհի ամենաբարձր բնակելի շենքն է լինելու։ Մումբայում կառուցվող այս շենքը 300 բնակարան կունենա։ Չորսսենյականոց շքեղ բնակարաններում ապրելու են Հնդկաստանի ամենահարուստ մարդիկ։ Սենյակների դիզայնը նախագծել է Ջորջիո Արմանիի ստուդիան։

Աբդալա թագավորի` նավթի հետազոտման կենտրոնը (KARSARC)

Ներկայացված ցանկում այս կառույցը երկրին ամենամոտ գտնվող շինությունն է, սակայն նույնքան տպավորիչ է, որքան մյուսները։ Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող KARSARC-ն ավելի նման է Ջեյմս Բոնդի պատմությունից  հայտնի չարագործի որջին։ Ֆուտուրիստական դիզայնը ճարտարապետ Զախի Խադիդի ստեղծագործությունն է, որի համար հիմք է հանդիսացել վեցանկյուն բջիջների ցանցը։

Չժունան–կենտրոն Սուչժոուում

Վերջերս Չինաստանում սկսվել է 730-մետրանոց կենտրոնի շինարարությունը, և առջևում դեռ երկար ճանապարհ է սպասվում շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Եթե 4,5 միլիարդ արժողություն ունեցող այս նախագիծը ավարտին կհասցվի 2020 թվականին, ապա այն կլինի Ճապոնիայի ամենաբարձր շենքն ու երրորդ ամենաբարձր շենքն աշխարհում։

Lotte World Tower

Սեուլում ամենաբարձր շենքը 556-մետրանոց Lotte World Tower երկնաքերն է լինելու, որի կառուցումը կավարտվի 2016 թվականին։ Շենքում կլինեն խանութներ, գրասենյակներ, հյուրանոցներ և դիտահարթակներ։

Լեռնային հանգստավայր «Դավանգ»

Չինական «Դավանգ» լեռնային հանգստավայրը զբոսաշրջիկների համար կբացվի 2016 թվականին։  170 մետր երկարություն ունեցող հանգստավայրը «սառցե զվարճանքների աշխարհ», փակ դահուկային համալիր, ակվապարկ և կախովի այգիներ կունենա։

«Սոնջանգ» հյուրանոց

Ակնհայտ է, որ լճերի և ժայռերի միջև գտնվող շինությունը Չինաստանի ամենացանկալի հյուրանոցների ցանկում կհայտնվի։ Ինչպես  լեռնային «Դավանգը», այնպես էլ «Սոնջանգը» կառուցված է լինելու կիրճի ժայռաբեկորի մեջ, իսկ ճակատային մասով ջրվեժ է հոսելու։ Եվ եթե զբոսաշրջիկները չկարողանան այդ շքեղությունը տեսնել վերևի հարկից, ապա կարող են այցելել ներքևի հարկեր, որոնք գտնվելու են ջրի տակ։

Լրահոս
0