00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 աստղեր, որոնք ինքնասպանության փորձ են կատարել

© RollingstoneБритни Спирс
Бритни Спирс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինքնասպանության փորձը նշանակում է, որ մարդը ինչ-որ ժամանակ պատրաստ է եղել անդառնալի որոշում ընդունել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի–Sputnik. Ինքնասպանության փորձը նշանակում է, որ մարդը կյանքի որևէ փուլում պատրաստ է եղել անդառնալի որոշում ընդունել սեփական կյանքի վերաբերյալ` հուսախաբ լինելով կամ «կոտրվելով» ճակատագրի հարվածներից, գրում է fishki.net կայքը։

Հայտնի մարդկանց հետ ևս կարող է նման բան պատահել դեպրեսիայի, տագնապի զգացողության և այլ խնդիրների պատճառով։ Ահա այն 12 հայտնի մարդկանց ցուցակը, որոնք իրենց կյանքի ընթացքում անցել են այդ ճանապարհով։

Դրյու Բերիմոր

Առաջին անգամ դերասանուհի Դրյու Բերիմորը հայտնվել է էկրաններին «Այլմոլորակայինը» ֆիլմում` դեռահաս տարիքում։ Այդ ժամանակ նա խնդիրներ  ուներ` կապված թմրանյութերի և ալկոհոլի հետ։ Երկար տարիներ դերասանուհին պայքարել է կրկնաբևեռ խանգարման դեմ։ 14 տարեկանում Դրյուն փորձել է ինքնասպան լինել։ Ավելի ուշ նրան հաջողվել է փոխել կյանքն ու հաղթել կործանարար սովորությունների դեմ պայքարում։

Էլթոն Ջոն


Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը երկար տարիներ ստիպված է եղել թաքցնել սեփական սեքսուալ կողմնորոշումը։ Երբ Էլթոնը նշանված է եղել Լինդա Վուդրոյի հետ, նա զգացել է, որ այլևս չի կարողանում ապրել ստի մեջ և փորձել է ինքնասպան լինելով` մտցնելով գլուխը ջեռոցի մեջ։

© PlaybillԷլթոն Ջոն
Элтон Джон - Sputnik Արմենիա
Էլթոն Ջոն

Թինա Թերներ


Թինա Թերներին լավ ծանոթ են բռնության հետ կապված հարաբերությունները։ Նրան սիստեմատիկ կերպով ծեծել է երաժիշտ և սիրեկան Այք Թերները։ Թեև  Թինան այժմ բավականին հաջողակ է, հարկ է նշել, որ 1986 թ.–ին երգչուհին փորձել է ինքնասպան լինել` այլևս չցանկանալով ապրել նման վիճակում։

© VokrugzvezdԹինա Թերներ
Тина Тернер - Sputnik Արմենիա
Թինա Թերներ


Ուոլթ Դիսնեյ

Ուոլթ Դիսնեյի դասական կերպարը խորհրդանշում է ուրախություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ։ Սակայն ուրախության և մուլտֆիլմերի արքային մի անգամ ասել են, որ նա անտաղանդ է, և Ուոլթը փորձել է ինքնասպան լինել` ընդունելով թմրանյութերի և ալկոհոլի չափազանց մեծ բաժին։ Նա այդ ժամանակ 31 տարեկան էր։

Էմինեմ

Էմինեմն առաջին անգամ բեմ է բարձրացել 1997 թ.–ին, սակայն դա կարող էր երբեք տեղի չունենալ։ Սիրելի կնոջից և ծնողներից բաժանվելուց  հետո ռեփերը փորձել է ուժեղ ներգործություն ունեցող դեղորայքի միջոցով «մաքրել հաշիվները» կյանքի հետ։

© Rap-infoԷմինեմ
Рэппер Эминем - Sputnik Արմենիա
Էմինեմ


Բրիթնի Սփիրս

Բրիթնի Սփիրսն այնքան երկար է գլխավորել համաշխարհային հիթ շքերթները, որ դժվար է հավատալ, որ երգչուհին կարող էր նման քայլի դիմել։ Սակայն Բրիթնին ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ խնդիրներ ոչ միայն կարիերայում, այլև անձնական կյանքում։ Նա բազմիցս փորձել է ինքնասպան լինել։


Փաթի Դյուկ

Դերասանուհի, երգչուհի և գրող Փաթի Դյուկն աշխարհին նվիրել է իր բազմաթիվ անհավանական աշխատանքները, սակայն նա ևս բախվել է անձնական կյանքում առաջացած բազմաթիվ խնդիրների հետ և կատարել ինքնասպանության մի քանի անհաջող փորձ։ Ի վերջո, նրա մոտ երկբևեռ խանգարում է ախտորոշվել։

Մայք Թայսոն

© АРՄայք Թայսոն
Боксер Майк Тайсон - Sputnik Արմենիա
Մայք Թայսոն


Իր փառքի գագաթնակետին Մայք Թայսոնն անպարտելի էր ռինգում, և շատ բռնցքամարտիկներ միանգամից հանձնվում էին` չցանկանալով Մայքի հետ մինչև վերջ մենամարտել։ Այդուհանդերձ, ըստ Թայսոնի, բռնցքամարտի փրոմոութեր Դոն Քինգը մանիպուլյացիայի է ենթարկել նրան, ինչը հանգեցրել է ուժեղ դեպրեսիայի։ Թայսոնը նաև ազատազրկվել է սեքսուալ բնույթի բռնության համար։ Դրանից հետո նա փորձել է թմրանյութերի օգնությամբ վերջ տալ կյանքին։

 

Ֆրենկ Սինատրա

Ֆրենկ Սինատրան ապրել է հույզերի հորձանուտում և տառապել դեպրեսիայից։ Նրա մոտ ախտորոշվել է «երկբևեռ խանգարում»։ Երկրորդ կնոջ` Ավա Գարդների հետ դժվար հարաբերությունների պատճառով Սինատրան փորձել է ինքնասպան լինել։ Նման փորձերը մի քանիսն են եղել, սակայն ավելի ուշ նա ամուսնալուծվել է և մահացել 1998 թ.–ին` սրտամկանի ինֆարկտից։

Օուեն Ուիլսոն

Օուեն Ուիլսոնին սովորաբար ասոցացնում են կատակերգական կերպարների հետ, սակայն նրա կյանքում բավականին մեծ տեղ է զբաղեցնում ողբերգականությունը։ 2007 թ.–ի օգոստոսի 26–ին նա վիճել է իր մտերիմ ընկերոջ հետ և որոշել ինքնասպան լինել։ Ուիլսոնին գտել են անգիտակից վիճակում` ըստ երևույթին թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ։

Հոլի Բերի

Դևիդ Ջասթիսից բաժանվելուց հետո Հոլի Բերին հայտնվել է այնպիսի դեպրեսիայի մեջ, որ որոշել է ինքնասպան լինել։ Նա փորձել է թունավորվել ածխածնի մոնօքսիդով։ Սակայն հետագայում Հոլին խոստովանել է, որ այդ քայլից իրեն հետ պահած միակ միտքը եղել է այն, թե ինչպես է մայրը գտնելու  իր մարմինը։ Ավելի ուշ Հոլիին հաջողվում է հաղթահարել դեպրեսիան, և նա երդվում է այլևս երբեք չամուսնանալ։

© RandrsՀոլի Բերի
Холли Берри - Sputnik Արմենիա
Հոլի Բերի


Արքայադուստր Դիանա


Քչերն են կարողանում իրենց կյանքով հուզել ուրիշների սրտերը, ինչպես դա արեց արքայադուստր Դիանան իր կարճատև կյանքի ընթացքում։ Այդուհանդերձ, լինելով նորապսակ, Դիանան խոստովանել է կենսագրին, որ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Ողջ կյանքի ընթացքում Դիանային հետապնդել են, նսեմացրել, ինչը, ի վերջո, հանգեցրել է նման ողբերգական մահվան։ Մի անգամ, սեփական կրծքի տակ կրելով առաջին որդուն` Ուիլյամին, նա խոստովանել է, որ կանխամտածված իրեն վայր է նետել աստիճաններից, չնայած Բուքինհեմյան պալատը, իհարկե, երբեք չի հաստատի կամ չի հերքի այս տեղեկատվությունը։

© FishkiԱրքայադուստր Դիանա
Принцесса Диана - Sputnik Արմենիա
Արքայադուստր Դիանա

 

Լրահոս
0