00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շակիրան կկատարի Լենոնի հիթը ՄԱԿ–ի գագաթնաժողովի բացմանը

© Sputnik / Антон Спирин / Անցնել մեդիապահոցКонцерт певицы Шакиры в СК "Олимпийский" в Москве
Концерт певицы Шакиры в СК Олимпийский в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոլումբիացի երգչուհին հուսով է, որ հայտնի ստեղծագործության ուղերձը հերթական անգամ կհիշեցնի հումանիտար ճգնաժամերի մասին։ Շակիրան նաև հավատում է, որ շուտով մարդկանց կարիքներն ու իրավունքներն ավելի վեր կդասվեն դրոշներից և սահմաններից

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. UNICEF–ի բարի կամքի դեսպան, երգչուհի Շակիրան կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը սեպտեմբերի 25–ին նախատեսված ՄԱԿ–ի գլոբալ զարգացման գագաթնաժողովի բացմանը։

Կոլումբիացի փոփ երգչուհու խոսքով` Սիրիայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի և փախստականների հետ կապված ճգնաժամի դեպքում հարկավոր է կրկին հիշել այդ հիանալի ստեղծագործության ուղերձի մասին։

Ուրբաթ` սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովին ելույթ կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Նրա ուղերձից հետո կմեկնարկի գլոբալ զարգացման գագաթնաժողովը, որի բացման ժամանակ ելույթ կունենա Շակիրան։ Սպասվում է, որ համաշխարհային առաջնորդները կընդունեն մինչև 2030 թ. «Կայուն զարգացման նպատակները»։

Ելույթ ունենալով ՄԱԿ–ի կազմակերպած ասուլիսին` Շակիրան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին և բոլոր մարդկանց` գտնել արդար ելք ստեղծված հումանիտար ճգնաժամից։ Ըստ Շակիրայի` ստեղծված իրավիճակի ողբերգական օրինակ է դարձել համաշխարհային թերթերի առաջին էջերում հայտնված Ալան Կուրդիի լուսանկարը, ով մահացել է ընտանիքի հետ Միջերկրական ծովը հատելիս։

«Հիշում եմ Ջոն Լենոնի Imagine («Պատկերացրու») երգի բառերը` «պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը»։ Ինչու՞ չենք կարողանում կիսել աշխարհը մեջ մեջ, ի՞նչն է խանգարում», – ասել է երգչուհին ՄԱԿ–ի ասուլիսի ժամանակ։

«Փախստականներն արժանի են ունենալ իրենց սեփական տները։ Գիտեմ, որ գոյություն ունեն ռասիզմի դրսևորումներ։ Յուրաքանչյուր երկիր մտահոգված է իր տնտեսության վիճակով, սակայն ես հուսով եմ, որ շուտով մենք կապրենք խաղաղ պայմաններում, երբ մարդկանց կարիքներն ու իրավունքներն ավելի բարձր կդասվեն, քան դրոշները, սահմանները, թվերը, էգոիզմն ու ռասիզմը», – նշել է ՄԱԿ—ի Մանկական հիմնադրամի դեսպանը։

2015 թ.–ի սկզբից ԵՄ–ի տարածք է ժամանել մոտ 500 հազար միգրանտ, յուրաքանչյուր օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր միգրանտներով։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ աշխարհում տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Լրահոս
0