13:07 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Закон, Суд, молоток, правосудие

Մահապատիժը վերջին պահին հետաձգվել է

© Sputnik/ Максим Богодвид
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Մահապատժի դատապարտված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 1997 թվականին՝ ղեկավարի սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան Օկլահոմա նահանգի նահանգապետ Մերի Ֆելինը վերջին պահին որոշել է սպանության մեղադրանքով դատապարտված 52-ամյա Ռիչարդ Գլոսիփի մահապատիժը հետաձգել, հայտնում է skynews.com.au կայքը։
 
Ռիչարդ Գլոսիփը դատապարտվել էր 1997 թվականին՝ իր ղեկավարի սպանության համար։

Գլոսիփը, սակայն, հերքում է իր մեղքն ու պնդում, որ մարդասպանն իր գործընկերն է՝ Ջասթին Սնիդը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։ Ըստ Սնիդի, Գլոսիփն իրեն վճարել է հանցագործությունը կատարելու համար։ Այդ  ցուցմունքների դիմաց, փաստացի մարդասպանը խուսափել է մահապատժից և այժմ գտնվում է բանտում։

Գլոսիփի մահապատիժը հետաձգվել է 37 օրով և տեղափոխվել նոյեմբերի 6-ին։

Գլոսիփն արդեն երկրորդ անգամն է իր նախընտրած կերակուրը պատվիրում մահապատժից առաջ։ Նա կերել էր իր «վերջին» ճաշը՝ պիցցա և կարտոֆիլով ձուկ։ Սա նրա վերջին ցանկությունն էր։ Հենց այդ պահին էլ պարզվել է, որ մահապատժի իրագործումը հետաձգվում է։

Գլխավոր թեմաներ