11:26 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ситуация в Сирии

Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ–ի ճամբարի ենթակառուցվածքը

© Sputnik/ Дмитрий Виноградов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Ռուսական ռազմական ավիացիան ոչնչացրել է զինամթերքի պահեստ, շինություններ և ավտոմոբիլային տեխնիկա «Իսլամական պետության» գրոհայինների նախապատրաստման ճամբարի տարածքում, հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանի Դաշնության ավիացիան Սիրիայի Իդլիբ նահանգում ոչնչացրել է «Իսլամական պետության» գրոհայինների նախապատրաստման ճամբարը, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով` Իդլիբ նահանգի Մաարետ Էն Նուուման շրջանում ավիացիոն հարվածներով ոչնչացվել է ճամբարի ենթակառուցվածքը։

«Այդ օբյեկտում գտնվող զինամթերքի պահեստի վրա ավիառումբերի ուղիղ ընկնելուց հետո տեղի է ունեցել դրանց պայթյուն։ Դա հանգեցրել է գրոհայինների շինությունների և ավտոմոբիլային տեխնիկայի վերացման»,– հիգշաբթի լրագրողներին ասել է գեներալը։

Գլխավոր թեմաներ