20:27 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Париж

Փարիզում փողոցում գցված մեկ ծխախոտի մնացորդի համար կվճարեն 68 եվրո տուգանք

© Sputnik/ Валерий Мельников
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Այժմ ամեն տարի հավաքարարները Փարիզի մայթերից և ճանապարհներից հավաքում են շուրջ 350 տոննա ծխախոտի մնացորդներ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի– Sputnik. Փարիզում աննախադեպ միջոցներ են ընդունել ծխողների նկատմամբ, որոնք ծխախոտի մնացորդները նետում են Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում։ Հոկտեմբերի 1–ից այդ խախտման համար նրանց կտուգանեն 68 եվրոյով (շուրջ 36 հազար դրամ)

Խնդիրը հատկապես խորացել է 2006թ.–ին հասարակական վայրերում ծխելու արգելք սահմանելուց հետո։  Օրենքը ստիպել է ֆրանսիացիներին դուրս գալ սրճարաններից և բարերից ու ծխել փողոցում։ Այժմ ամեն տարի հավաքարարները Փարիզի մայթերից և ճանապարհներից հավաքում են շուրջ 350 տոննա ծխախոտի մնացորդներ։

«Բացի այն, որ դա նվազեցնում է լանդշաֆտի վիզուալ գրավչությունը, մնացորդներն աղտոտում են շրջակա միջավայրը, քանի որ պարունակում են թունավոր նյութեր, որոնք ընկնում են ջրի մեջ և գետնին»,– ասվում է իշխանությունների հայտարարությունում։
.
Հասարակական վայրերում մնացորդները գցելու համար ամենաբարձր տուգանքը վճարում են Սինգապուրի բնակիչները, որն, ի դեպ, համարվում է աշխարհի ամենամաքուր քաղաքը։ Այդ «զանցանքի» համար բնակիչները վճարում են 200 սինգապուրյան դոլար, վճարման ժամկետը մեկ ամիս է։ Չհասցնելու դեպքում դատարանում պետք է վճարել 1000 դոլար։

Գլխավոր թեմաներ