11:30 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Самолет авиакомпании Эйр Астана

Ալմաթի–Բաքու չվերթում փոփոխություն է տեղի ունեցել Կասպիայից հրթիռներ գործարկելու պատճառով

© Туристический портал Destination
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Առաջիկայում կարող են փոփոխություններ լինել Ալմաթի–Թբիլիսի և Ալմաթի–Ստամբուլ չվերթերում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Կասպից ծովից Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերից հրթիռների գործարկումները հանգեցրել են Ալմաթի–Բաքու–Ալմաթի չվերթերում փոփոխությունների, որոնք իրականացնում է Ղազախստանի ազգային ավիափոխադրողը` «Էյր Աստանա» ընկերությունը, հաղորդում է «Նովոստի– Ղազախստանը»` հղում անելով «Աստանա» հեռուստաալիքին։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ ավելի վաղ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը նախազգուշացրել է ավիափոխադրողներին, որ առաջիկայում կարող է հայտարարություն տարածել չվերթերի փոփոխության մասին` ՌԴ ՌԾՈՒ նավերից հրթիռների գործարկման պատճառով։

«Էյր Աստանա» ավիաընկերությունը փոփոխություն է կատարել Ալմաթի–Բաքու–Ալմաթի չվերթում` Կասպից ծովի շրջանում իրավիճակի պատճառով։ Առաջիկայում կարող են փոփոխություններ լինել Ալմաթի–Թբիլիսի և Ալմաթի–Ստամբուլ չվերթերում։ Օդային ուժերը կուղևորվեն այնպիսի ուղիներով, որոնք թույլ կտան ամբողջությամբ շրջանցել Կասպիան»,– հաղորդել է հեռուստաալիքը։

Նրա տեղեկատվության համաձայն` ներկա պահին «Էյր Աստանան» թույլտվություն է սպասում Ռուսաստանի Դաշնությունից, որի օդային տարածքով են անցնում այդ չվերթերը։

Ավիաընկերությունում հայտարարել են, որ Ալմաթի–Բաքու չվերթի տևողությունն ավելացել է հետագծի փոփոխության պատճառով, ավելացել է նաև վառելիքի ծախսը, սակայն դա չի անդրադարձել տոմսերի արժեքի վրա։

«Մենք խնդրում ենք ուղևորներին ըմբռնումով մոտենալ դրան, որովհետև դա ամեն դեպքում թռիչքների անվտանգությունն ավելացնելուն ուղղված միջոց է»,– հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Գլխավոր թեմաներ