00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գում Գափի` յուրատեսակ հայկական շունչ Ստամբուլում

© Sputnik / Арменуи ГригорянАрмянский квартал в Стамбуле
Армянский квартал в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս փողոցում բավական է շրջել 10 րոպե, ու պարբերաբար կարող ես հայերեն խոսք լսել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի– Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքարանի և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հարևանությամբ է գտնվում Ստամբուլի հայաբնակ թաղամասերից մեկը` Գում Գափին:

Թաղամասն այսօր ավելի շատ բնակեցված է Հայաստանից եկած հայերով: Նրանք հիմնականում անօրինական ներգաղթյալներ են: Կարող ենք ասել, որ Գում Գափին յուրատեսակ հայկական շունչ է Ստամբուլում:

Այս փողոցում բավական է շրջել 10 րոպե, ու պարբերաբար կարող ես հայերեն խոսք լսել: Թաղամասում հայաստանցի հայրերը բնակվելու կարևոր պատճառ ունեն`տան վարձերը մատչելի են: Կարող ենք ասել, որ այն աղքատ թաղամասերից մեկն է համարվում: Հայ միգրանտները Թուրքիա են մեկնում զբոսաշրջության 30-օրյա վիզաներով, բայց նրանցից շատերն արդեն 10 տարուց ավելի է` ապօրինի բնակվում են այս երկրում:

Պոլսահայերը պատմում են, սկզբնական շրջանում գալիս էին տարեցները, բայց հիմա արդեն այստեղ հաստատվում են երիտասարդները` ընտանիքներով: Կանայք աշխատում են տներում որպես դայակ, հիվանդապահ, ինչպես նաև կոշիկի ու պայուսակի ֆաբրիկաներում, խանութներում, տղամարդիկ` ֆաբրիկաներում, շինարարությունում, զբաղվում են նաև ոսկերչությամբ: Վարձատրվում են 600-1200 դոլարի սահմանում:

Հայաստանցի երեխաները այցելում են Հրանտ Դինքի անվան դպրոց, որը դարձել է հայաստանցիների հավաքատեղին: Չնայած դպրոցը պաշտոնապես գրանցված չէ, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում դպրոցի գործունեությանը։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդում են հայերեն` ըստ ՀՀ կրթական ծրագրի։ Դասագրքերը ստանում են Սփյուռքի նախարարությունից։ Դպրոցի հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։

© Sputnik / Арменуи ГригорянՍտամբուլի հայկական թաղամասը
Армянский квартал в Стамбуле - Sputnik Արմենիա
Ստամբուլի հայկական թաղամասը


Սա Թուրքիայի միակ կրթօջախն է, որտեղ դասավանդումն իրականացվում է արևելահայերեն: «Թուրքիա եկել ենք 15 տարի առաջ, Հայաստանում մեծ թվով պարտքեր ունեիք, աշխատանք չունեինք, եկանք այստեղ այն նպատակով, որ մեկ–երկու տարի հետո կվերադառնանք Հայաստան, բայց 1-2 տարին դարձավ 15 տարի»,-մեզ հետ զրույցում ասում է Անիկ Ադամյանը: Իսկ 30- ամյա Լիլիթն էլ արդեն երկու տարի է` Ստամբուլում է բնակվում: Պոլսահայերից մեկի տանն է աշխատում: Աշխատավարձից դժգոհ չէ: Երևանում ունի 10 տարեկան աղջիկ և մեծ ծնողներ: Ընտանիքի միակ աշխատողն ինքն է:


«Մտածում եմ աղջկաս էլ բերեմ այստեղ, բայց ծնողներս չեն համաձայնվում, իսկ ես կարոտին էլ չեմ դիմանում, բայց այլընտրանք չունեմ, քանի որ Հայաստանում չեմ կարողանում բարձր վարձատրվող աշխատանք գտնել: Ստիպված պետք է հարմարվենք, տարվա կեսն` այստեղ, մյուս կեսն` այնտեղ»,- ասում է Լիլիթը ու արցունքները զսպելով խնդրում, որ իրեն չնկարենք: Արդեն առանց ձայնագրիչի մեր զրույցն ավելի անկեղծ ու ազատ է դառնում:


Նրանք գոհ են իրենց ապրելակերպից: Ասում են` ինչ–որ ժամանակ անց կվերադառնան հայրենիք, եթե իհարկե սոցիալական վիճակը բարելավվի: Եթե հայաստանցիների խնդիրը Թուրքիայում սոցիալականն է, ապա պոլսահայությանը բոլորովին այլ խնդիրներ են հուզում: Կլեմակս Հատեջյանը խոսում է հայի ինքնության ու հայապահպանության մասին: Տիկին Կլեմակսը ցավով է նկատում, որ հայերեն խոսքը շատ հայ ընտանիքներում այսօր բացակայում է, փոխարենը գերակշռում է թուրքերենը:

© Sputnik / Арменуи ГригорянՍտամբուլի հայ համայնքը
Армянская община Стамбула - Sputnik Արմենիա
Ստամբուլի հայ համայնքը


Նա ասում է, որ եթե պոլսահայ ընտանիքում թեկուզ դժվարությամբ, բայց խոսում են հայերեն, ապա հայ ներգաղթյալները գերադասում են թուրքերեն հաղորդակցվել: Զարմանում է, որ նրանց մեծ մասը ցանկանում է երեխաներին թուրքական դպրոց ուղարկել: «Այդ ամբողջի մեղավորը ադ տիգիներն են, մայրերը: Չեմ հասկընա, թե ինչու անոնք գուզեն, որ իրանց տղայքը էրթան թրքական դպրոց, ինչու՞»,- վրդովված նկատում է զրուցակիցս: Ըստ նրա, Թուրքիայում մեծ փոփոխություններ են եղել, ասում է` եթե առաջ փողոցում հայերեն շշուկով էին խոսում, հիմա այլևս նման խնդիր չկա: Թուրքիան աշխարհում ժողովրդավարական երկիր երևալու խնդիր ունի:

«Հրանտ Դինքի մահից հետո շատ բան փոխվեցավ: Հայերն այսօր կարող են ավելի ազատ են խոսիլ ու բարձրաձայնիլ Ցեղասպանության մասին»: Տիկին Կլեմակսը երեք տարի առաջ է առաջին անգամ եղել Հայաստանում ու վերադարձել է վառ տպավորություններով։ Հատկապես հիշում է այցը Հայաստանի պատմության և ճարտարապետության թանգարաններ, Խոր Վիրապ, Նորավանք: «Ես շատ զարմացա, երբ տեսա այդչափ տուրիստներ թանգարաններուն մեջը, կնշանակի գոր Հայաստանը ամենքին ալ կհետաքրքրե»:

80-ամյա մեր հայրենակցուհին առանց հոգնելու, երկար խոսում էր Հայաստանի մասին, «էրգրի» մասին պատմում էր անշշուկ ու գորովանքով։ Ձայնում թախիծ էր, աչքերում` կարոտ:

Արմենուհի Գրիգորյան

Լրահոս
0