17:36 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Страны мира. Турция

Թուրքիան Դոնբասից մոտ 3 հազար մսխեթցի թուրքերի կվերաբնակեցնի Կարսում

© Sputnik/ Руслан Кривобок
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Թուրքիան Դոնբասից մոտ 3 հազար մսխեթցի թուրքերի կվերաբնակեցնի Կարսում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունը Ուկրաինայի հակամարտության գոտուց Կարս և Էրզինջան կտեղափոխի շուրջ 3 հազար մսխեթցի թուրքերի, հայտնում է Anadolu գործակալությունը:

Մսխեթցի թուրքերը Թուրքիա կտեղափախվեն երկրի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի կարգադրությամբ, որտեղ նրանց կացարան կհատկացվի: Թուրքիա ուղևորվող 677 ընտանիքները Ուզբեկստանի Ֆերգանայի հովտից 1989 թվականի իրադարձություններից հետո տեղափոխվել էին Դոնեցկ և Սլավյանսկ: Այդ ընտանիքների կացարաններն անպիտան դարձան Դոնբասում հակամարտության պատճառով:

Մսխեթցի թուրքերի համաշխարհային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆուաթ Ուչառը հայտնել էր АА (Anadolu) գործակալությանը, որ թուրքական կառավարության ղեկավարը իր այցի ժամանակ Ուկրաինա մարտի 20-ին ծանոթացել էր Մսխեթցի թուրքերի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զայաթդին Կասանովի զեկույցի հետ և համոզվելով, որ տեղի մսխեթցի թուրքերի կենցաղային պայմանները վատն են, պայմանավորվել են նրանց վերաբնակեցնել Թուրքիա:

Ենթադրվում է, որ վերաբնակեցման գործընթացը պետք է ավարտվի 2015 թվականի վերջին:

Ուչառը նշում է, որ TOKİ-ն մսխեթցի թուրքերի համար հատկացրել է 33 բնակելի միավոր Կարսում, իսկ մյուսներին տեղավորելու են Էրզինջան գավառում:

«Բնակելի տարածքներն ունեն որոշակի թերություններ, որոնք կվերացվեն: Առաջին փուլում Թուրքիա կտեղափոխվի 150 ընտանիք, քանի որ երկիր միանգամից տեղափոխել և տեղավորել բոլորին` անհնար է», — նշել է նա:

Նրա խոսքերով` վերլուծվել են տեղափոխվող մսխեթցի թուրքերի կրթությանն ու մասնագիտությանը վերաբերող տվյալները, որոնք անհրաժեշտ են Թուրքիայում նրանց հետագա աշխատանքի տեղավորելու համար: Նա ընդգծել է, որ Կարմիր կիսալուսնի թուրքական միությունը խոհանոց կկառուցի տարածաշրջանում, ուր կտեղափոխվեն մսխեթցի թուրքերը, և նրանք առաջին շրջանում կապահովվեն տաք ջրով:

«Մենք նաև դիմել ենք համապատասխան կառույցներին` այդ ընտանիքներին անհրաժեշտ իրերով ապահովելու խնդրանքով, քանի որ նրանք հնարավորություն չունեն իրենց գույքը վաճառել հակամարտության գոտում», — ասել է Ուչառը:

Նա ավելացրել է, որ Թուրքիայի տարածք տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ անց նրանք քաղաքացիություն կստանան:

Գլխավոր թեմաներ