ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի– Sputnik. Եվրախորհրդարանը հինգշաբթի Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում Եվրամիության երկրներին` դադարեցնել Էդվարդ Սնոուդենի հետապնդումը, հաղորդել է վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Խորհրդարանականները կոչ են արդել ԵՄ պետություններին` «հրաժարվել Սնոուդենի հետապնդումից, նրան պաշտպանություն տրամադրել և համապատասխանաբար կանխել նրա արտահանձնումը` ի նշան մարդու իրավունքների միջազգային պաշտպանի և վտանգի մասին տեղեկացնողի կարգավիճակի ճանաչման»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013թ.–ին հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն` ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է ոչ միայն ԵՄ քաղաքացիներին, այլ նաև մի շարք եվրոպական առաջնորդների։










