13:06 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ожирение

Գիտնականները համոզվել են, որ ճարպակալման համաճարակի տարածման պատճառն արագ սնունդը չէ

© Schoolfield
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Ամերիկյան դիետոլոգները պարզել են, որ ԱՄՆ–ում ճարպակալման դեպքերի 95 տոկոսը կապված չէ արագ սնունդ, գազավորված ըմպելիք կամ քաղցրավենիք օգտագործելու հետ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի– Sputnik.Ամերիկյան դիետոլոգները հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ–ում ճարպակալման դեպքերի 95 տոկոսը կապված չէ արագ սնունդ, գազավորված ըմպելիք կամ քաղցրավենիք օգտագործելու հետ։ Նրանք վստահեցնում են, որ Ամերիկայում սխալ ձևով են պայքարում ճարպակալման համաճարակի դեմ։ Այս մասին նշված է Obesity Science & Practice ամսագրում հրապարակված հոդվածում։

«Նշանակում է, որ ուտելիքի որոշակի տեսակները բացասական քողի տակ ներկայացնելը հազիվ թե օգնի ճարպակալման դեմ պայքարին։ Եթե մենք ցանկանում ենք իսկապես փոխել իրավիճակը, պետք է ուշադրություն դարձնենք ողջ սննդակարգին և ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Արագ սննդին «մեղադրելը» ոչ միայն արդյունավետ չէ, այլ նույնիսկ վնասակար էայն իմաստով, որ մարդկանց ուշադրությունը շեղվում է ճարպակալման զարգացման իսկական պատճառներից»,– հայտարարել է Դևիդ Ջասթը Կորռնելի համալսարանից։

Ջասթն ու գործընկերները որոշել են վերացնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են քաղցր գազավորված ըմպելիքներին, քաղցրավենիքին և այլ, այսպես կոչված, «աղբին»։ Նրանք վերլուծել են ԱՄՆ –ի հիվանդությունների հսկողության և կանխորոշման կենտրոնի անցկացրած լայնածավալ հետազոտությունների արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է 2007 և 2008 թվականներին ԱՄՆ–ի ողջ տարածքում։

Գիտնականները փորձել են պարզել աշխատանքային օրերին կերած առողջ և արագ սննդի ու մարդկանց մարմնի զանգվածի ցուցիչի (BMI), նրանց քաշի և հասակի հարաբերակցությունը։Եթե BMI–ն բարձր է եղել և գերազանցել է 25–ը, ուրեմն ավելորդ կիլոգրամների որոշակի քանակ կա, իսկ 30–ից բարձր ցուցանիշը ցույց է տվել, որ ճարպակալումը զարգացման փուլում է:

BMI–ի և մարդու սննդակարգի համեմատությունը բացահայտել է հետաքրքիր մի ֆենոմեն. պարզվում է`արագ սննդի և ավելորդ քաշի միջև կապ կա միայն մարդկանց փոքր խմբի համար`կա՛մ ճարպակալման չափազանց ծանր ձևերից տառապող մարդկանց, կա՛մ, հակառակը, ուժեղ անորեքսիա ունեցող մարդկանց համար։ Մյուս մարդիկ, որոնց թիվը Ջասթի խումբը գնահատում է ԱՄՆ–իընդհանուր բնակչության 95 տոկոսը, գիրանում է ոչ թե արագ սննդի, այլ բոլորովին այլ պատճառներով։

Ինչպես նշում են հետազոտողները, նման կապ չի դրսևորվել վնասակար ուտելիքի ո՛չ քաղցր, ո՛չ աղի տեսակների դեպքում, և այդ խնդիրը չի դրսևորվել բնակչության բոլոր խավերի դեպքում, եկամտի և սոցիալական վիճակի բոլոր մակարդակներում։

«Բոլոր ամերիկացիները, որոնց քաշը տատանվում է 56-146 կիլոգրամի սահմանում, օգտագործում են մոտավորապես նույն քանակությամբ ֆասթֆուդ, գազավորված ըմպելիք և այլ վնասակար մթերք։ Դա ցույց է տալիս, որ մենք ճարպակալման համաճարակի զարգացման պատճառները սխալ տեղում ենք փնտրում»,– եզրափակել է Ջասթը։

Գլխավոր թեմաներ