12:47 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Египет. Курорты

Բրիտանական ինքնաթիռը կարող էր բախվել Շարմ էլ Շեյխի վրայով անցնող հրթիռին

© Votpusk
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Բրիտանական Thomson ավիաընկերության ինքնաթիռն օգոստոսի վերջին Շարմ էլ Շեյխում վայրէջք կատարելու ժամանակ հազիվ է խուսափել հրթիռի հետ բախումից

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Բրիտանական Thomson ավիաընկերության ինքնաթիռը, Լոնդոն-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացնելիս, վայրէջքի ժամանակ հազիվ է խուսափել հրթիռի հետ բախումից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail-ին: Ինքնաթիռում 189 ուղևոր է եղել:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը հաստատել է, որ իսկապես կարող էր նման դեպք տեղի ունենալ:

Թերթի տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Daily Mail-ի աղբյուրը հայտնել է, որ օդաչուն նկատել է ինքնաթիռի վրա թռչող հրթիռը և ժամանակին փոխել թռիչքի ընթացքը: Հրթիռը 300 մետր հեռավորության վրա անցել է ինքնաթիռի կողքով: Պատահարի մասին իմացել են միայն անձնակազմի 5 անդամները: Ավելի ուշ նրանց հայտնել են, որ հրթիռն արձակել են եգիպտացի զինվորականները զորավարժությունների ժամանակ: Ուղևորներին այդ մասին չեն պատմել, որպեսզի խուճապ չառաջանա:

Բրիտանիայի կառավարությունը նոյեմբերի 5-ին դադարեցրել է Շարմ էլ Շեյխի հետ ավիահաղորդակությունը՝ հայտարարելով, որ ռուսական ինքնաթիռի վթարից հետո անվտանգության հետ կապված մտավախություններ ունի: Չվերթեր են իրականացվել միայն Շարմ էլ Շեյխից՝ բրիտանացի զբոսաշրջիկներին տեղափոխելու համար:

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

Գլխավոր թեմաներ