13:18 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Вид Земли из космоса

Երկրի վրա հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել

© Sputnik/ РИА Новости
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10 0 0

Գիտնականները հերթական մագնիսական փոթորկի սկիզբը գրանցել են նոյեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 20:18-ին: Նոյեմբերի 7-ին և 8-ին գեոմագնիսական դաշտը չափավոր անկայուն կլինի

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Երկիր մոլորակի վրա հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել: Այս մասին հայտնում է Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի հելիոգեոֆիզիկական ծառայությունը:

Գիտնականները փոթորկի սկիզբը գրանցել են նոյեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 21:18-ին:

Տիեզերական եղանակի կանխատեսման համաձայն, նոյեմբերի 7-ին և 8-ին Արևի ակտիվությունը կլինի թույլ, գեոմագնիսական  դաշտը՝ թույլից մինչև չափավոր անկայուն, ճառագայթային իրադրությունը՝ կայուն:

Դիտումների ողջ պատմության ընթացքում ամենահզոր գեոմագնիսական փոթորիկը գրանցվել է 1859թ.-ին: Այն ստացել է «Քերինգթոնի իրադարձություն» անվանումը՝ ի պատիվ բրիտանացի աստղագետի, որը 1859թ.-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը հետևել է Արևի վրա հայտնված հսկայական կետերին ու բռնկումներին:

Գլխավոր թեմաներ