09:26 21 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Виды Стамбула

Ստամբուլում 11 մարդ է ձերբակալվել՝ ԻՊ-ին մասնակից լինելու կասկածանքով

© Sputnik / Антон Денисов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Գործողությունները շարունակվում են: Անցյալ շաբաթ նմանատիպ գործողություններ են իրականացվել Անթալիայում, որտեղ ձերբակալվել է 20 մարդ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ձերբակալել է «Իսլամական պետության» 11 ենթադրյալ գրոհայինների, հինգշաբթի հայտնում է Anadolu գործակալությունը:

Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ստուգումներն անցկացվում են G20 երկրների առաջնորդների վեհաժողովի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում, որը տեղի կունենա Անթալիայում նոյեմբերի 15-16-ը:

Ստուգումներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ: Կալանավորվածներից 7-ն օտարեկրացիներ են, նրանց քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն չկա: Գործողությունները շարունակվում են, ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:

Անցյալ շաբաթ նմանատիպ գործողություններ են իրականացվել Անթալիայում, որի ժամանակ ձերբակալվել է 20 մարդ, ովքեր կասկածվում են ԻՊ-ի գործունեությանը մասնակից լինելու մեջ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը, նարնք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես` Լիբիայում։ Տարբեր գնահատականներով` ԻՊ–ի վերահսկողության տակ է գտնվում շուրջ 90 հազար ք/կմ տարածք։ Ահաբեկչական կազմակերպության անդամների թվի մասին տվյալները տատանվում են 50-200 հազարի միջև։

Գլխավոր թեմաներ