11:08 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

«Խմբագրությունը վշտակցում է ահաբեկչության զոհերի բարեկամներին և իր աջակցությունը հայտնում նրանց», - գրված է հայտարարության մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Ուղերձը հրապարակվել է BFMTV հեռուստաալիքի կայքում:

«Charlie Hebdo-ի թիմը մտահոգություն ու վրդովմունք է արտահայտում նոյեմբերի 13-ի հարձակումների վերաբերյալ: Խմբագրությունը վշտակցում է ահաբեկչության զոհերի բարեկամներին և իր աջակցությունը հայտնում նրանց», — գրված է հայտարարության մեջ: Լրագրողները դատապարտել են նաև «տոտալիտար իսլամական գաղափարախոսությանը ծառայող բռնությունը, որի միակ նպատակը Ֆրանսիայի և ժողովրդավարության արժեքների քայքայումն է»:

Charlie Hebdo-ն հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սկզբին ամսագիրը նույնպես տուժել էր ահաբեկիչների գործողություններից: 2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում խմբագրության վրա հարձակում էին գործել զինված անձինք: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 12 մարդ, որոնցից 10-ը ամսագրի աշխատակիցներն էին: Հարձակման պատճառ էր դարձել ամսագրի շապիկին տպագրված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:

Գլխավոր թեմաներ