05:45 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Зарядная станция для мобильных гаджетов появилась в Московском метрополитене

Android համակարգով աշխատող բոլոր սմարթֆոններն էլ խոցելի են

© Sputnik / Евгения Новоженина
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Ցանցահենները մի քանի ոչ բարդ գործողությունների միջոցով հեշտությամբ կարող են «ներխուժել» գրեթե յուրաքանչյուր սմարթֆոն

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՉԺՀ-ում հայտնի Quihoo 360 ընկերության գիտնականները եկել են այն եզրակացության, որ Android համակարգով աշխատող բոլոր սմարթֆոնները խոցելի են, և պատճառը Chrome զննարկիչն է, գրում է kaspyinfo.ru-ն:

Ուսումնասիրողները կարծում են, որ ցանցահենային գրոհի կարող են ենթարկվել անգամ ամենաժամանակակից մոդելները: Պատճառը JavaScript v8-ն է (շարժիչ): Բջջային սարքը կարող է վտանգավոր ծրագիր ներբեռնել անգամ այն դեպքում, երբ օգտատերը ընդամենը մեկ կայք այցելի:  Ցանցահենների համար դա էլ է բավական, որ հեռախոսն անցնի նրանց վերահսկողության տակ, և նրանք սարքի մեջ կարողանան տեղադրել իրենց անհրաժեշտ ծրագրերը:

Quihoo 360 ընկերությունում մինչև վերջ չեն կարողացել բացահայտել հեռախոսները «կոտրելու» սխեման և կատարված ուսումնասիրության արդյունքներն անմիջապես ներկայացրել են Google ընկերությանը:  Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում Chrome զննարկիչը կթարմացվի, իսկ անվտանգության ծրագրերը կփոխարինվեն ավելի հուսալի տարբերակներով, որպեսզի օգտատերերը լիովին պաշտպանված լինեն ցանցահենների հնարավոր հարձակումներից, գրում է Planet-today-ը:

Գլխավոր թեմաներ