02:14 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ереванцы зажгли свечи и сыграли Марсельезу на площади Франции

Ականատես. Փարիզը` նոր ահաբեկչական հարձակումների սպասումով

© Sputnik / Асатур Есаянц
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Փարիզի ներսում խուճապ չի նկատվում, սակայն քաղաքում նոր ահաբեկչական հարձակումների սպասման մթնոլորտ է տիրում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Բազմաթիվ փարիզցիներ արյուն են հանձնում տուժածների համար: Ֆրանսիայում նոր ահաբեկչական հարձակումների սպասման մթնոլորտ է տիրում», — պատմում է «Բատակլան» թատրոնի մոտ բնակվող մեր հայրենակցուհի Նվարդ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ Փարիզի ներսում խուճապ չի նկատվում, սակայն նոր հարձակումների սպասման վախը դեռ չի անցել:

«Այն հարցին, թե ինչու էր ահաբեկչության համար ընտրվել հենց այդ վայրը և ոչ թե Հանրապետության հրապարակը կամ «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության շենքի մոտ գտնվող տարածքը, որտեղ իսլամիստները հավաքվել էին խմբագրության վրա հարձակում գործելուց հետո և պղծել երկրի ազգային խորհրդանիշը, կարելի է միանշանակ պատասխանել՝ ամեն ինչ նախօրոք էր ծրագրած», — ասում է Նվարդը:

Серия терактов в Париже
© Sputnik / Нвард Симонян
Серия терактов в Париже

Նրա խոսքով` «Բատակլան» թատրոնը շատ մոտ է գտնվում «Charlie Hebdo»-ի խմբագրությանը, որն այժմ լուրջ հսկողության տակ է գտնվում: Իսկ «Բատակլան» թատրոնը երիտասարդների սիրած վայրն է:

«Երեկ երեկոյան թատրոնում ռոք համերգ էր, իսկ իսլամիստների համար ռոքը սատանայական գործողություն է: Փարիզի՝ ահաբեկչության ենթարկված շրջանները գիշերային քաղաքի ամենահայտնի վայրերից են, որտեղ տեղակայված են մինչև ուշ երեկո գործող ռեստորաններն ու գիշերային ակումբները: Շատ օբյեկտներ հսկվում են, և, դրանց վրա հարձակում կատարելով, իսլամիստները ցանկանում են ապացուցել սեփական անպատժելիությունը, այն, որ նրանք ոստիկանների աչքի առաջ հանգիստ կարող են բռնություն և սպանություն իրականացնել:

«Փոքրիկ Կամբոջա» ("Le petit Cabodge") ռեստորանում 12 զոհ կար:

Ասում են, որ ահաբեկիչների յուրաքանչյուր խմբում 7-ական մարդ է եղել: Նրանք երեք խմբի են բաժանված եղել և զինված են եղել պայթուցիկ գոտիներով, նրանցից մեկը մահացել է սեփական սարքի պայթյունից:

Серия терактов в Париже
© Sputnik / Нвард Симонян
Փարիզի ահաբեկչություններից հետո

«Փարիզաբնակներից շատերն ասում են, որ չեն դադարելու ապրել այնպես, ինչպես նախկինում էին ապրում, այսինքն` ազատ: Ահաբեկիչներին թույլ չենք տա խլել մեր ազատությունը: «Բատակլան» թաղամասում հիմնականում երիտասարդներ են բնակվում, ովքեր պնդում են՝ մենք չենք վախենում, և մենք փողոց ենք դուրս գալու», — պատմել է Նվարդ Սիմոնյանը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

Գլխավոր թեմաներ