02:20 25 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.27
  • GBP632.79
  • EUR567.63
  • RUB7.31
Города мира. Нью-Йорк

Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաթանկ փողոցը

© Sputnik / Наталья Селиверстова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4710

Ամենաթանկ փողոցի ընտրությունը կատարելիս՝ հաշվարկում են, թե ինչ արժե տվյալ փողոցում վարձակալության տրվող տարածքի գինը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Արդեն հինգերորդ անգամ աշխարհի ամենաթանկ փողոց է համարվում Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն: Այս փողոցում քառակուսի մետրի վարձակալության արժեքը տարեկան 33,8 հազար եվրո է կազմում:

Cushman & Wakefield ընկերությունը կազմել է իր ամենամյա հաշվետվությունը, որում ներկայացնում է աշխարհի տարբեր փողոցների տարածքների վարձակալության գները: Հաշվետվությունը պատրաստելու ընթացքում ընկերության մասնագետները վերլուծել են ավելի քան 500 փողոցի վերաբերյալ տեղեկությունները:

Ընթացիկ հետազոտության արդյունքներով՝ 2014թ.-ի համեմատ ողջ աշխարհում վարձակալության տարածքների գներն ավելացել են մոտավորապես 35 տոկոսով:

Ամենաթանկ փողոցների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել են Հոնգկոնգի Կոզուեյ Բեյ շրջանում գտնվող փողոցները: Այստեղ գլխավոր խանութների համար տարածքների վարձակալությունը կազմում է տարեկան 23,2 հազար եվրո՝ մեկ քառակուսի մետրի դիմաց: Cushman & Wakefield-ի վարկանիշում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Փարիզի Ելիսեյան դաշտերը, որտեղ մեկ քառակուսի մետրի վարձակալությունը 13,3 հազար եվրո արժե:

Չորրորդ տեղում է Լոնդոնի Բոնդ սթրիթը, այստեղ տարածքի վարձակալության յուրաքանչյուր քառակուսի մետրն արժե 12,8 հազար եվրո: Հինգերորդ տեղում է Վիա Մոնտենապոլեոնեն Միլանում (10 հազար եվրո): Աշխարհի 10 ամենաթանկ փողոցների տասնյակում են ներառվել նաև Ցյուրիխի Բանհոֆշտրասեն, Տոկիոյի Գինձա առևտրային թաղամասը, Սեուլի Մենդոնը, Վիեննայի Քոլմարկտը և Մյունխենի Նոյհաուզեշտրասե ու Քաուֆինգեշտրասե փողոցները:

Մոսկվայի Ստոլեշնիկով նրբանցքը գտնվում է 12-րդ տեղում: Այստեղ մեկ քառակուսի մետրի վարձակալության արժեքը տարեկան կազմում է 3,8 հազար եվրո:
Անցած տարի ամենաթանկ փողոցների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Սինգապուրը:

 

Գլխավոր թեմաներ