13:36 23 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Салон нового самолета SuperJet-100

Ֆինլանդիայի վարչապետի ամենաարտասովոր թռիչքը

© Sputnik/ Илья Питалев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Քանի որ ինքնաթիռում ընդամենը մեկ ազատ տեղ է եղել, վարչապետը զիջել է կնոջը, իսկ ինքը թռիչքի ընթացքում գտնվել է զուգարանում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան Հելսինկիից Օուլու քաղաք մեկնելիս ողջ ժամանակն անցկացրել է զուգարանում, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի Helsingin Sanomat թերթին:

Դեպքը տեղի է ունեցել դեռ նոյեմբերի 7-ին: Սիպիլյան մասնակցել է սոցիալական ապահովման և առողջապահության բարեփոխումների վերաբերյալ բանակցություններին, որոնք տևել են ողջ գիշեր, և նա բաց է թողել դեպի Օուլու մեկնող բոլոր չվերթերը:

Արդյունքում Սիպիլյան անսովոր լուծում է գտել. նա մեկնել է Օուլու վաղ առավոտյան փրկարար ծառայության ինքնաթիռով: Սակայն քանի որ ինքնաթիռում ընդամենը մեկ ազատ տեղ է եղել, վարչապետը զիջել է այն կնոջը, իսկ ինքը ողջ ընթացքում նստել է զուգարանում:

54-ամյա Սիպիլյան «Ֆինլանդական կենտրոն» կուսակցության նախագահն է, վարչապետի պաշտոնում է 2015թ.-ից:

 

Գլխավոր թեմաներ