00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են հայ վաճառականներն Իսպանիայում կաթոլիկ եկեղեցի կառուցել

© Sputnik / Сасун ЗмрухтянЦерковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания
Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի կառուցած կաթոլիկ եկեղեցու և Իսպանիայում հայ համայնքի մասին Sputnik Արմենիայի թղթակցին բացառիկ հարցազրույց տվեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Քչերը գիտեն, որ իսպանական Կադիս քաղաքի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին XVII դարում կառուցել են հայ վաճառականները: Նրանք Ջուղայից ու մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել առևտրով՝ ստեղծելով առաջին հայ համայնքը Իսպանիայի թագավորությունում:


«Նրանք հասել են Կադիս, ներկայացել ինկվիզիցիայի գրասենյակ ու ստացել եկեղեցի կառուցելու իրավունք: Մենք հիշում ենք, որ այդ շրջանում Իսպանիայում կար հզոր ինկվիզիցիա: Կաթոլիկ եկեղեցուն հավատարմություն չտվողներին կամ վտարում էին երկրից, կամ էլ այրում: Մյուս կողմից` եթե ուսումնասիրենք վաճառականների հոգեբանությունը, ապա նրանք կրոնական հավատարմություն չեն ունեցել, որ երկրում հաստատվել են, այնտեղի կրոնն էլ ընդունել են»,-պատմում է Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

© Sputnik / Сасун ЗмрухтянԿադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին
Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Կադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին


Այսօր էլ միջնադարյան եկեղեցու պատերին հայատառ գրառումներ կան: Եկեղեցու ներսում մկրտության ավազանն է, որտեղ օրհնված ջուր է. այն ցողում են եկեղեցի եկած հավատացյալների վրա: Այդ ավազանի վրա նշված են եկեղեցու բարերարներ Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյանների անունները: Ասում են նաև, որ այնտեղ հայ վաճառականներ են թաղված:

«Նախորդ տարի Իսպանիայի տարբեր քաղաքներից ուխտագնացության նպատակով Կադիսի եկեղեցի էին եկել մոտ 250 իսպանահայեր: Դա ընդունում էինք որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախնական ձեռնարկ»,-ասաց մեր զրուցակիցը:

© Sputnik / Сасун ЗмрухтянՍասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը մկրտության ավազանի մոտ
Священнослужитель Сасун Змрухтян в Церкови Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը մկրտության ավազանի մոտ


Սասուն ծայրագույն վարդապետի խոսքով՝ տեղի հայ հոգևորականներն իրենց աղոթքները, պատարագներն ու խորհուրդներն անում են Իսպանիայի կաթոլիկ եկեղեցիներում, քանի որ այնտեղ Հայ առաքելական եկեղեցի չկա.


«Մեր հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ բարիդրացիական են: Յուրաքանչյուր քաղաք ունի իր կարդինալը, հենց նրանց հետ է մեր համագործակցությունը»,- հայտնեց հոգևորականը:


Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Իսպանիայի հայ համայնքին: Ժամանակին տեղի հայերի մեծ մասը զբաղվել է շինարարությամբ: Հիմա նրանք ներգրավվել են գործարար միջավայրում, իսկ ավելի հաճախ՝ ռեստորանային բիզնեսում:

© Sputnik / Сасун Змрухтян Կադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցու մկրտության ավազանը
Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Կադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցու մկրտության ավազանը


«Վերջին 20 տարիներին մեծ թվով հայեր են եկել Իսպանիա: Նրանք շարունակում են խոսել հայերեն, բայց շատերը հետաքրքրված չեն հայկական ինքնության պահպանմամբ, իսկ դրա գրավականը կրոնն է ու մշակույթը: Սկզբում հայաստանցիներն այստեղ են եկել փող աշխատելու և հետ վերադառնալու մտադրությամբ, սակայն դրանից արդեն մոտ 20 տարի է անցել: Այստեղ երեխաներ են ծնվել, մեծացել ու դպրոց գնացել: Հետո նրանք փաստաթղթեր ձեռք բերելու համար ամուսնացել են իսպանացիների հետ ու այդպես վերջնականապես հաստատվել Իսպանիայում: Իրենց ինքնությունը մոռանում են հատկապես նրանք, ովքեր դժգոհ են հեռացել Հայաստանից»,- ցավով նշում է Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

© Sputnik / Сасун ЗмрухтянԿադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին
Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Կադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին


Նա նաև ավելացնում է, որ կան հայեր, ովքեր գողությամբ են «զբաղվում», և «այն լավ ու բարի վարկանիշը, որ ունի հայ համայնքը, մի քանի հոգու պատճառով տուժում է»:

© Sputnik / Сасун ЗмрухтянԿադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին
Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Կադիսի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին


Ավելացնենք, որ ըստ իսպանացի պատմաբանների՝ Կադիսի ամենաբարձր աշտարակի դիտակետն ու քաղաքապետարանի շենքը ևս կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ:

Լրահոս
0