00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանություն. Տարանտինոն բանտում չի եղել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցКвентин Тарантино
Квентин Тарантино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քվենտին Տարանտինոն հաճախ է պատմում, թե ինչպես է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 8 օր անցկացրել բանտում։ Սակայն իրավապահները հերքում են հանրահայտ ռեժիսորի ասածը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik. Լոս Անջելեսի ոստիկանության շրջանի պետը պնդում է, որ ոչ մի գրություն չկա այն մասին, թե Քվենտին Տարանտինոն գտնվել է շրջանի բանտում, իսկ աշխարհահռչակ ռեժիսորը տարիներ շարունակ հակառակն է պնդում, գրում է New York Post-ը։

«Լոս Անջելեսի շրջանային ոստիկանության վարչության գործերի ստուգումը որևէ ապացույց չի գտել այն մասին, որ Տարանտինոն երբևէ գտնվել է բանտում»,- ասել է շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռիդը։

Ինչպես գրում է թերթը, Տարանտինոն հաճախ է պատմում, թե ինչպես է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 8 օր անցկացրել բանտում։ Նա այս պատմությունը պատմում է ապացուցելու համար, որ բանտերում բռնություն են կիրառում։ 2015թ.-ի հոկտեմբերին Տարանտինոն Նյու Յորքում մասնակցել է ոստիկանության դաժանության դեմ ուղղված ցույցին։

«Երբ 20 տարեկան էի, վախենում էի ոստիկաններից։ Մի անգամ ինձ կանգնեցրին, և ես պետք է ութ օր անցկացնեի բանտում»,- «Ներկա պահին Բիլ Մահերի հետ» հաղորդման ժամանակ պատմել է ռեժիսորը։

Թերթը գրում է, որ Տարանտինոն բանտում գտնվելու մասին հայտարարություն էր արել դեռ 1992թ.-ին։

«Մի անգամ երթևեկության կանոնները խախտելու համար ութ օր անցկացրել եմ շրջանի բանտում։ Մտածում էի, որ այստեղ կարող եմ անկեղծանալ։ Բայց հետո հասկացա, որ իզուր ժամանակ եմ կորցնում։ Նրանք քեզ հետ վարվում են կենդանու պես, և ոչ ոք չի ցանկանում, որ իր հետ այդպես վարվեն»,- հայտարարել է ռեժիսորը Paris Voice թերթին տված հարցազրույցում։

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության ներկայացուցչի պնդմամբ` Տարանտինոն միայն մեկ անգամ է խնդիրներ ունեցել օրենքի հետ, երբ 2000թ.-ին պատասխանատվության է ենթարկվել առանց վարորդական վկայականի վարելու և դատարան չներկայանալու համար։ Այդ ժամանակ նա տուգանք է վճարել։
Ինչպես գրում է թերթը, ոստիկանը փորձել է զանգահարել ռեժիսորին և մեկնաբանություն ստանալ նրա ներկայացուցիչներից, սակայն դա նրան չի հաջողվել։

Լրահոս
0