09:50 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.98
  • EUR529.50
  • RUB7.52
дыра Солнце

Եվրոպային ոչ թե գլոբալ տաքացում է սպառնում, այլ՝ սառեցում

Nasa
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
54 0 0

ՄՊՀ-ի և այլ բուհերի կլիմայագետներն ուսումնասիրել են, թե առաջիկա 1200 տարում ինչ փոփոխություններ է լինելու արևի հետ, և եզրակացրել են, որ լուսատուի ակտիվությունը կարող է նվազել, ինչի հետևանքով Եվրոպայում գլոբալ տաքացման փոխարեն կարող է սառեցում գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի- Sputnik. Ռուս կլիմայագետները վերլուծել են, թե գալիք հազարամյակում ինչպես է փոխվելու արևային ակտիվությունը, և պարզել են, որ 21-րդ դարի կեսին արևի ակտիվության նվազումը Եվրոպայում ջերմաստիճանի նվազման կհանգեցնի: Այս մասին հայտնում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մամուլի ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կլիմայագետների հրապարակած հոդվածում նշվում է, որ արևի ակտիվության նվազման փուլը կարող է սկսվել առաջիկա տասնամյակում։

Նման եզրակացության են հանգել Կիևում Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վալենտինա Ժարկովան, ՄՊՀ-ի աշխատակից Ելենա Պոպովան և նրանց գործընկերները, որոնց մշակած մեթոդաբանության շնորհիվ կարելի է մի քանի հարյուրամյակ, նույնիսկ հազարամյակ առաջ որոշել, թե ինչ տատանումներ են լինելու արևային փուլերում։ Նրանց եզրակացությունները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

 

Գլխավոր թեմաներ