00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. սարսափ ֆիլմերն իսկապես «կանգնեցնում են» արյունը

© Scream Movie official page on FBКрик. Очень страшное кино
Крик. Очень страшное кино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրիտանացի բժիշկները հաստատել են, որ վախի հետ կապված հայտնի արտահայտություններից շատերը բոլորովին էլ չափազանցված չեն։ Օրինակ` վախը կանգնեցնում է արյունը, ստիպում լերդանալ։ Գիտնականները փորձել են ցույց տալ, որ սարսափ ֆիլմ դիտելիս արյան մակարդելիությունը կարգավորող նյութերի խտությունն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Սարսափ ֆիլմ դիտող կամավորներից վերցրած արյան անալիզը հաստատել է, որ վախն իսկապես ավելացնում է արյան մակարդելիությունը կարգավորող նյութերի խտությունը։ Այս մասին գրված է BMJ ամսագրում հրապարակված հոդվածում։

Անգլերենում մի շարք արտահայտություններ կան, որոնք գործածվել են դեռ միջին դարերում։ Անգլիայի բնակիչները կարծել են, որ վախի զգացումը սառեցնում կամ մակարդում է արյունը։ Այդօրինակ արտահայտություններ կան գրեթե բոլոր լեզուներում։

Լեյդենի համալսարանի գիտնական Ֆրից Ռոզենդալն (Frits Rosendaal) ու նրա գործընկերները որոշել են ստուգել` արդյո՞ք այդ արտահայտություններն իսկապես հաստատվում են կենսաբանորեն, թե ոչ։ Նրանք կամավորների մի մեծ խումբ են հավաքել, ովքեր համաձայնել են սարսափ ֆիլմ դիտել արյան անալիզ վերցնելու ընթացքում։

Փորձի մասնակիցներից շատերը ստիպված են եղել դիտել ոչ թե «Աստրալ» սարսափ ֆիլմը, այլ` Ֆրանսիայում շամպայնի արտադրության մասին պատմող վավերագրական մի ֆիլմ։ Յուրաքանչյուր կինոժապավենի դիտումից հետո արյան փորձանմուշներ են վերցրել և մասնակիցներին խնդրել են հարցաթերթերում նշել, թե որքան են վախեցել ֆիլմը դիտելու ընթացքում։

Փորձը ցույց է տվել, որ վախն ու սարսափն իսկապես «սառեցնում են» արյունը. «Աստրալ» ֆիլմի դիտումը բարձրացրել է արյան մակարդելիության աստիճանը։
Սրան հակառակ` վավերագրական ֆիլմը նույն ռեակցիան չի առաջացրել։ Ավելին` ֆիլմը դիտող կամավորների մոտ արյան մակարդելիության խտությունը նվազել է գրեթե բոլորի մոտ։ Փորձը հաստատել է միջնադարյան մարդկանց կասկածները։

 

Լրահոս
0