00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կվերականգնի՞ Օսմանյան կայսրությունը

© raskalov-vit.livejournalСтамбул. Турция
Стамбул. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Թուրքիայի հետ կապված միջադեպերը վկայում են, որ Էրդողանը իսկապես կոնկրետ, գլոբալ խնդիր է լուծում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Փորձագետները ենթադրում են, որ Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Երևի ճիշտ էլ գուշակում են, քանի որ տրամաբանության առումով այդ գաղափարն իսկապես լիովին տեղավորվում է այն շրջանակում, որի սահմաններում գործում է Թուրքիայի նախագահը: Ու այդ պարագայում թուրք առաջնորդին անչափ խանգարում է քրդական գործոնը։ Այն աստիճան է խանգարում, որ արդեն նյարդայնացած հայտարարություններ է անում միջազգային հանրության առջև։

«Մեր անվտանգության բոլոր ուժերը՝ զինվորականները, ոստիկանները, կամավոր գյուղի պահապաններն այնտեղ «մաքրման» գործողություններ են իրականացնում ու շարունակելու են մինչև վերջ։ Ոչնչացվելու եք ձեր փորած խրամատներում»,- ասել է Էրդողանը իրենց իրավունքների ու անվտանգության համար դիմադրության դուրս եկած քրդերի հասցեին։ Այդ մասին օրեր առաջ տեղեկացրել էր թուրքական Taraf պարբերականը:

Ի սկզբանե պարզ էր, որ Անկարան ակնհայտորեն փորձում է Եվրոպայի քաղաքական առաջնորդների վրա ճնշում գործադրել ու ի վերջո պարտադրելու է, որ նրանք Թուրքիային ընդգրկեն Եվրամիության կազմում: Փաստորեն ստացվում է, որ հենց դա է Էրդողանի գլոբալ խնդիրը: Բայց ոչ վերջնական: Վերջնականը Օսմանյան կայսրությունը վերականգնելն է: Ու այդ ուղին ընտրելով` Թուրքիայի նախագահը փաստորեն պատրաստ է ամեն ինչի:

Օրինակ` մեջքից հարված հասցնել իր գործընկեր Ռուսաստանին: Կամ էլ իրական ցեղասպանություն իրականացնել իր երկրում տեղակայված քրդաբնակ շրջաններում:
«Հունիսի 7-ից ի վեր 306 քաղաքացի է սպանվել «Արդարություն և զարգացում» կուսակցության մահվան մեքենայի վարած քաղաքականության պատճառով:

Իշխանությունները քրդաբնակ շրջաններից թուրք ուսուցիչներին հեռացնելով՝ ցույց են տալիս, որ սկսելու են կոտորել քրդերին», — ասել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենը։

Բայց չէ՞ որ նույն քրդաբնակ Իգդիրը հենց հայ-թուրքական սահմանին է գտնվում: Ու հիմա արդեն այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այնտեղի ռազմական գործողությունները հենց մեր դռան շեմին են ընթանում:

«Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, մասնավորապես` Դիարբեքիրում, տեղի ունեցող արյունալի զարգացումների մեկնարկը տրվել է սույն թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո։ Անկարայի իշխանություններն այս ժամանակահատվածում փորձեցին տարբեր մեթոդներով ճնշել քուրդ ակտիվ հատվածի դժգոհությունները, սակայն ակնհայտ էր, որ առանց ուժի կիրառման խնդիրը չի լուծվելու, ուստի դիմեցին ծայրահեղ միջոցների», — պնդում է իրանագետ, ԵՊՀ-ի դասախոս Ռուդիկ Յարալյանը։

Դե իհարկե, այդ ամենը պաշտոնական Երևանին չի կարող չանհանգստացնել: Չէ՞ որ ռազմական գործողությունների ձայները, թվում է, թե մեր տանն են լսվում: Հիշենք, որ դեռ աշնանը, երբ քուրդ ապստամբները թուրքական ոստիկանության մեքենա էին պայթեցրել, Մասիս քաղաքի ու շրջակա գյուղերի պատուհանների ապակիները փշրվել էին ուժգին պայթյունից:

Իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ թուրքական բանակն ու ոստիկանությունը Դիարբեքիրի շրջանում տեղակայված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին են վնասել: Այդ ամենի մասին մեր մամուլը հաղորդել է: Եկեղեցին արդեն երկու ամիս է` չի գործում, բոլոր պատուհանները կոտրված են, իսկ պատերին ամենուրեք փամփուշտների հետքեր են երևում:

Հետաքրքիրն այն է, որ միջազգային հանրությունը, լիբերալ գաղափարներով հպարտացող Արևմուտքը գերադասում է այդ ամենը չնկատել: Համացանցում դեպքերի մանրամասների վերաբերյալ որոնումներն արդյունք չեն տալիս. հիմնականում քրդական կամ ընդդիմադիր թուրքական լրատվամիջոցներից թարգմանված տեղեկատվություն է: Ու տպավորություն է ստեղծվում, որ աշխարհը տեղյակ չէ այն ամենից, ինչ կատարվում է այդ տարածքում:

«Թուրքիան նման փորձ արել է հայերի հետ, սակայն ժամանակը փոխվել է, և XX դարասկզբի իրողություններն այլևս հնարավոր չէ կրկնել XXI դարում: Քրդական հարցում թուրքական իշխանությունների որդեգրած քաղաքականության նոր շեշտադրումները հուշում են, որ Դիարբեքիրում և հարևան քրդաբնակ շրջաններում իրական պատերազմի նմանվող իրավիճակը շարունակվելու է»,- ասում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

Իրականում Թուրքիայի ղեկավարության նման վարքագիծը միայն մի բացատրություն ունի. Եվրոպան իր անձնական շահերից ելնելով` ակնհայտորեն աչք է փակում այն ամենի վրա, ինչին ընդունակ է Թուրքիան իր քրդաբնակ ժողովրդի դեմ: Թուրքիայի արևելքում տեղի ունեցող ողբերգությունը հիշատակելը եվրոպացիներին ձեռնտու չէ: Նրանք գերադասում են այդ ամենը չնկատել` հույս ունենալով, որ դրան ի պատասխան պաշտոնական Անկարան կօգնի լուծել Մերձավոր Արևելքի փախստականների խնդիրը:

Եվրոպացիները նույնիսկ պատրաստ են թուրքերին Եվրամիության կազմի մեջ ընդգրկել` չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքում էլ ադեկվատ մարդիկ կան, որոնք պնդում են, որ Թուրքիային անգամ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չէր կարելի ընդգրկել։

Լրահոս
0