00:45 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Теракт в Хомсе

Հրդեհ` Սաուդյան Արաբիայի հիվանդանոցում. մահացել է 25 մարդ, տուժել` 107-ը

© Sputnik / Валерий Мельников
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Հրդեհը բռնկվել է Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հրդեհի զոհ է դարձել 25 մարդ, տուժածների թիվը հասել է հարյուրի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հրդեհը բռնկվել է Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հրդեհի զոհ է դարձել 25 մարդ, հինգշաբթի հայտնել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։

«Ջիզանի հիվանդանոցի հրդեհից տուժածների ընդհանուր թիվը հասել է 107-ի, մահացել է 25 մարդ», — ասվում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter —ի պաշտոնական էջում։

Ինչպես նշված է Twitter-ի էջում, հրդեհն արդեն մարվել է։ Համապատասխան ծառայությունները ժամանել են դեպքի վայր` հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար։

 

Գլխավոր թեմաներ