22:24 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Премьера фильма Пираты Карибского моря: На странных берегах в кинотеатре Октябрь

Ջոնի Դեպն ու Սանդրա Բուլոքը ժողովրդի սիրելիներն են դարձել

© Sputnik/ Алексей Куденко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Կինոյի, երաժշտության ու հեռուստատեսության ոլորտում շնորհվող «Ժողովրդի ընտրություն» (People`s Choice) մրցանակի դափնեկիրները որոշվում են առցանց քվեարկության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի- Sputnik. «Ֆորսաժ 7» մարտաֆիլմը, դերասաններ Ջոնի Դեպն ու Սանդրա Բուլոքն արժանացել են «Ժողովրդի ընտրություն» (People`s Choice 2016) պարգևին։ ԱՄՆ-ի ամենաժողովրդական մրցանակը հանձնելու արարողությունը կազմակերպել է CBS հեռուստաընկերությունը։

Մրցանակի դափնեկիրները որոշվում են առցանց քվեարկության արդյունքում, որին ավանդաբար մասնակցում են երկրպագուները։

«Ֆորսաժ 7» մարտաֆիլմը պարգևի է արժանացել երկու անվանակարգում` «սիրելի ֆիլմ» և «սիրելի էքշն»։

«Սիրելի կատակերգական դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մելիսա Մաքքարթին, երկրպագուները «սիրելի դրամատիկական դերասանուհի» են ճանաչել Դակոտա Ջոնսոնին, «էքշն ժանրում սիրելի դերասան» է դարձել Քրիս Հեմսվորտը։

People`s Choice պարգևը շնորհվում է 1975 թվականից։

Գլխավոր թեմաներ