00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային կազմակերպության տապալումը

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցЗаседание Совета Лиги наций
Заседание Совета Лиги наций - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1920 թվականի հունվարի 10-ին ստեղծվել է ՄԱԿ-ի նախատիպը` Ազգերի լիգան, որը պետք է պահպաներ խաղաղությունն ու խթաներ միջազգային համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ուղիղ 96 տարի առաջ հիմնադրված Ազգերի Լիգայի հիմնադիրները մերժել են կազմակերպության կանոնադրության փոփոխությունը, որով Ճապոնիան առաջարկում էր սահմանել ռասայական հավասարության սկզբունքը:

Այսպիսով, որպես անկախ պետություններ Ազգերի լիգայի կազմում ընդգրկվեցին Աբիսինիան (Եթովպիան), Չինաստանը, Ճապոնիան, ընդ որում այս երկրների ժողովուրդներն իրենց ծագման առումով եվրոպացիներին հավասար չէին համարվում:

Լիգայի ստեղծման նախագիծը քննարկվում էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Դրա ավարտից երկու տարի անց` 1920 թվականի հունվարի 10-ին, տեղի ունեցավ Ազգերի լիգայի առաջին նիստը, իսկ կազմկերպության գործունեությունը դադարեցվեց 1946 թվականի ապրիլի 18-ին՝ ՄԱԿ-ի ձևավորումից հետո: Ազգերի լիգայում իրենց գործնական արտահայտումը գտան այն գաղափարներն ու նախագծերը, որոնք առաջարկվում էին դեռևս 17-րդ դարից սկսած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

Ի սկզբանե Ազգերի լիգայում ընդգրկված էր 44 պետություն, որոնցից 31-ը Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել էր Անտանտի կողմից, իսկ 13-ը չեզոք դիրք էր գրավել: ԱՄՆ-ն Ազգերի լիգայի կանոնադրությունը չվավերացրեց ու չընդգրկվեց դրա կազմում, իսկ Խորհրդային Ռուսաստանը ընդհանրապես հրավեր չստացավ: 1920 թվականին գոյություն ունեցող 65 խոշոր պետություններից բոլորը, բացառությամբ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի (ձևավորվել է 1932 թվականին). այս կամ այն ժամանակահատվածում Լիգայի անդամ են եղել:

Լիգայի անդամները պարտավորվում էին «հակազդել ագրեսիային, հարգել Լիգայի անդամների տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը»: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Խորհուրդը պետք է գնահատեր ագրեսիայի չափն ու այն կասեցնելու միջոցների սահմանաչափը: Լիգայի ցանկացած անդամի դեմ իրականացրած ագրեսիան պետք է դիտարկվեր որպես Լիգայի բոլոր անդամներին ուղղված պատերազմի ակտ: Այդ դեպքում բացի Խորհրդի առաջարկած պատժամիջոցներից, բոլոր պետությունները պետք է դադարեցնեին այդ պետության հետ ցանկացած հարաբերություն: Իսկ պատժամիջոցները պետք է կրեին միայն դիվանագիտական կամ տնտեսական բնույթ, քանի որ Ազգերի լիգան սեփական զինված ուժեր չուներ:

Ազգերի Լիգայի տապալումը շատերը կապում են այն բանի հետ, որ վերջնական հայեցակարգում գոյություն ուներ եվրոպական գերտերությունների գերակայություն, ու այդ պետությունները չէին ցանկանում հրաժարվել իրենց կայսերական ռազմավարությունից:
Մյուս կողմից` Ազգերի լիգան, իր ստեղծողների մտահղացմամբ ու հռչակագրի համաձայն, պետք է դառնար Համաշխարհային կազմակերպություն, որը պետք է կարգավորեր միջազգային հակամարտություններն ու աշխարհում խաղաղություն պահպաներ: Այս սկզբունքը խաթարվեց ստեղծման առաջին իսկ օրվանից իր կազմում մի շարք պետությունների բացակայության պատճառով: Նույիսկ եթե հետպատերազմական տարիներին աճող հակասությունների պայմաններում Ազգերի լիգայի թուլության ուրիշ պատճառներ չլինեին, կազմակերպության կազմում ԽՍՀՄ-ի (բացառությամբ`1934-1939 թթ.) ու ԱՄՆ-ի բացակայությունը կանխորոշում էր միջազգային քաղաքական խնդիրների լուծման հարցում դրա անկարողությունը:

Կազմակերպության մայրամուտի պատճառը դարձավ Չինաստանի նկատմամբ Ճապոնիայի (Լիգայի հիմնադիր պետություն) ագրեսիային արդյունավետ դիմադրություն ու հակահարված տալու անկարողությունը: Լիգան կարողացավ հակադրել միայն իր հատուկ հանձնաժողովի «թղթային եզրակացությունը»: Ճապոնիան բացահայտ արհամարհեց այդ եզրակացությունը, իսկ 1933 թվականի մարտին դուրս եկավ Լիգայի կազմից: Նույն թվականին Կազմակերպության շարքերը լքեց Գերմանիան, որը 1926 թվականից Լիգայի խորհրդի մշտական անդամ էր:

Դրանից հետո Իտալիան հարձակվեց Եթովպիայի վրա և 1937 թվականին նույնպես դուրս եկավ Ազգերի լիգայի կազմից: Սրանց հաջորդեցին ևս մի քանի իրադարձություններ՝ Գերմանիան զորք մտցրեց ապառազմականացված Ռեյնի տարածք, Իսպանիայում ֆալանգիստների աջակցությունը, Ավստրիայի բռնի միացումը Գերմանիային ու Չեխոսլովակիայի բաժանումը:

Ազգերի լիգայի լիազորությունները վերջնականապես դադարեցվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականի ապրիլի 18-ին, ՄԱԿ-ի կանոնադրության ուժի մեջ մտնելուց կես տարի անց:

 

 

 

Լրահոս
0