20:56 20 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Стоянка прогулочных яхт. Анталия

ԶԼՄ. Անթալիայում երեք ռուսաստանցի է ձերբակալվել ԻՊ դեմ հատուկ գործողության ընթացքում

© Sputnik / Владимир Вяткин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Երեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունները գործողություն են անցկացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում երեք ռուսաստանցի է ձերբակալվել Ստամբուլում ահաբեկչական գործողությունից հետո «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում, չորեքշաբթի հաղորդում է տեղի Dogan գործակալությունը։ Թուրքական «Հյուրիեթ» թերթը հաղորդում է, որ ռուսների ձերբակալության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր և CD սկավառակներ։ Առայժմ տեղեկատվություն չկա, թե հատկապես երբ է տեղի ունեցել ձերբակալությունը։

Թուրքական ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել երեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Նախօրեին հաղորդվել է ԻՊ-ին առնչություն ունենալու կասկածով 59 մարդու ձերբակալության մասին։

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլի կենտրոնական հրապարակում հզոր պայթյուն է որոտացել։ Իշխանությունների տվյալներով` 10 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը Սիրիայից։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուօղլուի խոսքով` ահաբեկիչն ԻՊ անդամ է։

 

 

Գլխավոր թեմաներ