10:17 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Планеты Солнечной системы

Գիտնականները բացահայտել են Արեգակնային համակարգի 9-րդ մոլորակը

pastorswifeblog.com
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
260 0 0

Ռուս-ամերիկյան աստղագետ Կոնստանտին Բատիգինը կարծում է, որ իր ու գործընկերոջ՝ Մաքյլ Բրաունի բացահայտած մոլորակն Արեգակնային համակարգում իսկապես վերջին խոշոր երկնային մարմինն է

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի- Sputnik. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունը և Կոնստանտին Բատիգինը եզրակացրել են, որ Արեգակնային համակարգում հավանաբար կա 9-րդ մոլորակ, որի զանգվածը 10 անգամ մեծ է Երկրի զանգվածից, գրում է Astronomic Journal-ը:

Հետազոտողների կարծիքով՝ մոլորակը Երկրից մոտավորապես 20 անգամ ավելի հեռու է, քան Նեպտունի ուղեծիրը: Գիտնականները մոլորակը դասել են գազային հսկա շարքը։

«Թեև ի սկզբանե մենք բավական հոռետեսորեն էինք տրամադրված, երբ Կոյպերի գոտում ևս մեկ մոլորակի գոյության նշաններ գտանք, այնուհանդերձ մենք շարունակեցինք ուսումնասիրել դրա ենթադրվող ուղեծիրը: Ժամանակի հետ մենք ավելի համոզվեցինք, որ այն իսկապես գոյություն ունի: 150 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրական ապացույցներ ունենք, որ լիովին ավարտել ենք Արեգակնային համակարգի մոլորակների հաշվարկը»,- հայտարարել է Բատիգինը:

Բացի այդ, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ առաջիկա հինգ տարում աստղագետները կարող են նոր մոլորակը տեսնել աստղադիտակի օգնությամբ:

 

Գլխավոր թեմաներ