00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրը պատմել է իր կյանքի ամենաերջանիկ և տխուր պահերի մասին

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբական Միացյալ Էմիրություններում իր համերգի նախաշեմին ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել The National հրատարակությանը, որտեղ պատմել է իր ընտանիքի, կյանքի և, իհարկե, երաժշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը The National-ին տված հարցազրույցում ասել է, որ հումորի զգացումն օգնել է իրեն հաղթահարել դժվարությունները։

Նա խոստովանել է, որ սիրում է հիշել իր ընտանիքի ու մանկության մասին։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում` Հայոց ցեղասպանությունից փրկված Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ընտանիքը, այդ թվում ավագ քույրը` Աիդան, մտադիր էին տեղափոխվել ԱՄՆ, սակայն նրանց այդպես էլ մուտքի արտոնագիր չտվեցին, ու նրանք մնացին Փարիզում։

«Ինչպես բոլոր արևելյան մարդիկ, իմ ընտանիքի անդամները ևս շատ համերաշխ էին։ Ես լավ պատանեկություն եմ ունեցել, նույնիսկ երբ ծանր շրջան եմ ապրել, միշտ ունեցել եմ ընտանիքիս և այլ ներգաղթյալների աջակցությունը։ Ես շնորհակալ եմ նրանց այն ամենի համար, ինչ նրանք տվել են ինձ»,- ասել է Ազնավուրը։

Նա ամուսնացել է երեք անգամ, ունի վեց երեխա։

«Ամենացավալի հիշողություններից մեկը կապված է 1970-ական թթ.-ին որդուս` Պատրիկի կորստի հետ։ Ես չեմ սիրում խոսել այդ թեմայով, նախընտրում եմ պահպանել իմ անձնական կյանքի գաղտնիությունը»,- ասել է երգիչը։

Երիտասարդ տարիքում Ազնավուրին մերժում էին ցածր հասակի, անհրապույր արտաքինի (նա հաճախ է կատակում իր քթի մասին) և անսովոր խռպոտ ձայնի համար։ Սակայն երգիչը կարողացել է հաջողության հասնել։

«Ինձ ասում էին, թե ես չպետք է երգեմ, բայց ես շարունակում էի երգել, մինչև կոկորդս սկսում էր ցավել»,- պատմել է Ազնավուրը։

Ազնավուրը 91 տարեկան է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգել 8 լեզվով և վաճառել ավելի քան 180 մլն ձայնագրություն։ Նրա ժանրը հեղափոխեց դասական ֆրանսիական շանսոնը՝ ստեղծելով «ազնավուրյան» ժանր՝ ֆրանսիական սոուլ երաժշտության` բլյուզի, ջազի, փոփի և լիրիկայի խառնուրդ։ Անցյալ ամիս նա People With Money ամսագրում գլխավորում էր 2015թ. ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը՝ 46 մլն դոլար եկամտով։ Նրան հաճախ կոչում են «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա»։

© Sputnik / Asatur YesayantsՇառլ Ազնավուր
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր

Երաժիշտը խոստովանում է, որ երգերն իր երեխաներն են, և ինքը չունի առավել սիրելի ստեղծագործություններ։

«Դրանք ինձ համար հավասար են, բայց կան այնպիսիները, որոնցով ես հատկապես հպարտանում եմ։ Օրինակ` քիչ հայտնի L'instant Present երգը պատմում է անցնող ակնթարթի մասին, ինչը շատ բարդ է նկարագրել երգում»,- ասել է շանսոնյեն։

Ազնավուրը, սերտ կապեր ունենալով Հայաստանի հետ, խոստովանում է, որ իր սրտի երկիրը Ֆրանսիան է։

Այն հարցին, թե ինչ կփոխեր իր կյանքում, եթե հնարավոր լիներ, Ազնավուրը պատասխանել է. «Ես արդեն փոխել եմ քիթս 60 տարի առաջ։ Իսկ շրջապատող աշխարհի վերաբերյալ, որքան էլ ծեծված հնչի, բայց հիանալի կլիներ, եթե բոլոր մարդիկ ապրեին խաղաղության և ներդաշնակության մեջ»։

 

 

 

Լրահոս
0