ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Հոնսյու կղզուց հարավ-արևելք, 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 06:26-ին (Երևանի ժամանակով՝ 01:26): Երկրաշարժի օջախը եղել է 29,5 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի նշվում: Ցունամիի առաջացման վտանգներ չկան:
Ճապոնիան սեյսմիկ ակտիվության բարձր գոտում է գտնվում: 2011թ.-ի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի էր ունեցել 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներին հաջորդել էր ցունամիի 14-մետրանոց ալիքը, որի հետևանքով ջրի տակ էին անցել «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վեց էներգաբլոկից չորսը: