06:50 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Банковские карты международных платежных систем VISA и MasterCard

Սելֆին կօգնի գնումներ կատարել

© Sputnik/ Владимир Трефилов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Վճարային համակարգի օգտատերերը կարող են մատնահետքերի կամ սելֆիի օգնությամբ օնլայն գնում ձևակերպել` կայքում չհավաքելով իրենց գաղտնագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. MasterCard վճարային համակարգից օգտվողները կարող են հաստատել իրենց վճարումները սելֆիի օգնությամբ, երկուշաբթի հաղորդում է Financial Times հրատարակությունը։

Դա այն ծառայություններից մեկն է, որն ընկերությունները ներմուծում են բջջային հեռախոսից վճարումներ կատարելու ժամանակ` անձի հաստատման գործընթացի բարելավման համար։ Հրատարակության տվյալներով` օգտատերերը մատնահետքերի կամ սելֆիի օգնությամբ կարող են օնլայն գնում կատարել առանց գաղտնագրի։ Ծառայության փորձնական տարբերակը ներկա պահին թեստավորվում է Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Ընկերության հայտարարության համաձայն` այս ամառ ծառայությունը հասանելի կլինի ևս 14 երկրում։

 

Գլխավոր թեմաներ