06:50 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Бундестаг. Германия

Բունդեսթագը խստացնում է միգրացիոն օրենսդրությունը

Adam BERRY / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Եթե ներգաղթյալը Գերմանիայում ապաստան խնդրելու իրավունք չունենա, նա անմիջապես կարտաքսվի երկրից

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո Գերմանիայի օրենսդիր մարմինը` Բունդեսթագը, փետրվարի 25-ին քվեարկել է միգրացիոն օրենսդրության խստացման օգտին, որով նախատեսվում է Գերմանիայում ապաստանի իրավունք չունեցող փախստականներին ավելի արագ արտաքսել երկրից։

Օրենսդրության խստացման օգտին է քվեարկել 429 պատգամավոր, դեմ`147-ը, իսկ չորսը ձեռնպահ է մնացել։

«Միգրացիոն փաթեթ-2»-ը վերջնականորեն ընդունվել էր կառավարության կողմից փետրվարի սկզբին։ Նոր օրենսդրությունը նախատեսում է ընդունման հատուկ կետեր ստեղծել սահմաններին, որտեղ նախնական որոշումներ կկայացվեն այն մասին, թե ներգաղթյալներն իրավունք ունեն Գերմանիայում ապաստան խնդրելու, թե ոչ։

Նման իրավունքների բացակայության դեպքում մարդիկ անմիջապես կարտաքսվեն երկրից։ Այն փախստականների գործերի քննման ժամկետը, ովքեր կընդունվեն, պետք է կրճատվի մինչև մի քանի շաբաթ։

Որպեսզի փախստականները կամավոր գնան ընդունման այդ հատուկ կենտրոններ, նրանց համար արտոնությունների և ծառայությունների համակարգ է ստեղծվել, որը հասանելի կլինի միայն ճիշտ ժամանակին գրանցվելու և փախստականի վկայական ստանալու դեպքում։

 

Գլխավոր թեմաներ