03:19 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Дудл Гугла

Google-ը նոր դուդլով նշում է նահանջ տարին

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Նապաստակները հանրամատչելի ձևով բացատրում են, թե ինչ է նահանջ տարին

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվար — Sputnik. Google համակարգը նոր դուդլ է տեղադրել` նվիրված նահանջ տարվան։ Այս տարի փետրվարն ունի 29 օր, և այս դուդլի միջոցով երեխաներին հեշտությամբ հնարավոր է բացատրել, թե ինչ բան է նահանջ տարին։

Որոնման համակարգը պատկերել է երկու նապաստակ, որոնք խորհրդանշում են փետրվարի 28-ն ու մարտի 1-ը, իսկ նրանց միջև հայտնվում է երրորդը՝ փետրվարի 29-ը։

Նշենք, որ նահանջ տարվա փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։

Ըստ Գրիգորյան օրացույցի` նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի։ Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97՝ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակն այսուհետև նահանջ տարի չէր լինելու։ Այսպիսով` 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին։ Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները։

 

 

Գլխավոր թեմաներ