00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոփ-5. Ո՞վ կդառնա չեմպիոն

© Christian ZeinerЧемпионат Европы
Чемпионат Европы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը բոլորովին էլ սարերի հետևում չէ: Հին աշխարհամասի առաջնությունը 2016 թվականին անցկացվելու է Ֆրանսիայում և մեկնարկելու է հունիսի 10-ին: Հավաքական թիմերի մարզիչներն ավելի ուշադիր են հետևելու իրենց թիմերում թեկնածու ֆուտբոլիստների գործողություններին:

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Անկասկած, Եվրո-2016-ի ֆավորիտների առաջատար խաղացողների մեծ մասը հանդես է գալիս Եվրոպական առաջատար առաջնություններում: Փետրվարին ՈւԵՖԱ-ի հրապարակած հավաքականների վարկանիշային ցուցակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին:

Եվրոպական երկրների առաջնությունների թոփ հնգյակը շարունակում է մնալ նույնը՝ Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա: Այս երկրների առաջնություններում թիմերին մնացել է անցկացնել 10-13 հանդիպում: Բայց արդեն ուրվագծվել են այն թիմերը, որոնք պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար: Իսկ Ֆրանսիայում արդեն կարելի է համարել, որ չեմպիոնի հարցը լուծված է:

ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 23 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» նկատմամբ: Ընդ որում, ՊՍԺ-ն առաջին պարտությունը առաջնությունում կրեց փետրվարի 28-ին՝ 1:2 հաշվով զիջելով «Լիոնին»:

Անհնար է պատկերացնել, որ մնացած տասը տուրում փարիզյան թիմը կկորցնի առաջատարի դիրքը: Գերմանիայի առաջնությունում «Բավարիան» նույնպես թվում է թե անսասան է առաջատարի դերում: Ճիշտ է` պետք է նշել, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունի ութ միավորի առավելություն, և, բնականաբար, դեռ վաղ է խոսել չեմպիոնական տիտղոսի մասին:

Սակայն «Բավարիան» իր խաղով ու արդյունքներով մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր կարգը, և թիմը իրոք չեմպիոնական մրցավազքի առաջին հավակնորդն է:

Իսկ ահա մյուս երեք առաջնությունում իրավիճակն ավելի խճճված է:

Արքայական «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո հայտարարեց, որ «Ռեալը» չեմպիոնական պայքարից դուրս մնաց: Թիմը առաջնության ավարտից 12 տուր առաջ նույնքան միավորով զիջում է աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»: Բայց կատալոնացիների ու մադրիդցիների մեջտեղում ընթանում է «Ատլետիկոն», որը իր հերթին ութ միավոր պակաս ունի Լուիս Էնրիկեյի թիմից: Ընդ որում, առջևում է դեռևս սուպերկլասիկոն: Պարզ է, որ «Բարսելոնան» առաջատարն է աղյուսակում, ու, անկասկած, չեմպիոնական մրցավազքում լրիվ թափով ընթացող կատալոնյան թիմին կանգնեցնելն անհավանական է թվում: Բայց այստեղ էլ դեռ չեմպիոնի անունը փաստելու համար մի փոքր ժամանակ է հարկավոր:

Իտալական «Ա» սերիայում «Յուվենտուսն» իր կայուն ու արդյունավետ խաղի շնորհիվ կարողացավ շրջանցել «Նապոլիին» ու հիմա հաստատուն քայլերով, խաղից-խաղ ամրապնդում է առաջատարի դիրքը: 27-րդ տուրում էլ «Ինտերի» նկատմամբ հաղթանակը ապացուցեց, որ թուրինցիների մրցակիցներին շատ դժվարին պայքար է սպասվում սկուդետոյի համար: Մյուս կողմից էլ «Ծեր սինյորան» նույնպես պետք է տքնի, որպեսզի թիմը կարողանա 32-րդ անգամ նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը:

Ամենախճճված իրավիճակը թերևս Անգլիայի առաջնությունում է: 2014/15 թվականների առաջնությունում համեստ «Լեսթերը» եզրափակում էր աղյուսակը համեստ արդյունքով(18 միավոր): Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լեսթերն» առաջատարն է 56 միավորով ու հավակնում է չեմպիոնական մեդալների:

Կլաուդիո Ռանյերիի թիմն, անկասկած, մրցաշրջանի բացահայտումն է ու, ընդ որում, ոչ միայն Անգլիայում, այլ` ամբողջ Եվրոպայում: Բայց «Լեսթերը» շատ լուրջ մրցակիցներ ունի ի դեմս «Արսենալի», «Տոտենհեմի» ու«Մանչեսթեր Սիթիի»:

Այս չորս թիմերը համարյա հավասար հնարավորություններ ունեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար, բայց բոլորից ներկա դրությամբ իր խաղով առանձնանում է Լոնդոնի «Տոտենհեմը»: Անգլիայի առաջնություններում «Տոտենհեմը» չեմպիոն է դարձել երկու անգամ՝ 1951 և 1961 թվականներին: Հիմա Մոուրիսիո Պոչետինոյի թիմը շատ հավանական է, որ 55 տարի ընդմիջումից հետո նորից հասնի բաղձալի արդյունքին:

Մեր վարկածով` թոփ առաջնություններում չեմպիոնի կոչումը կնվաճեն «Բարսելոնան» (Իսպանիա), «Բավարիան» (Գերմանիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Յուվենտուսը» (Իտալիա) և ՊՍԺ-ն (Ֆրանսիա)։

 

Լրահոս
0