17:35 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Одна из работ Бэнкси в Вествуде, Калифорния

Պարզվել է փողոցային ամենաառեղծվածային նկարիչ Բենքսի ինքնությունը

AFP PHOTO / GABRIEL BOUYS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Մասնագետները կարողացել են բացահայտել փողոցային նկարչի դիմակի տակ թաքնվող անձին` օգտագործելով աշխարհագրական պրոֆիլավորման տեխնոլոգիան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Բրիտանացի գիտնականները բացահայտել են աշխարհի ամենախորհրդավոր փողոցային նկարչի` Բենքսի ինքնությունը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Independent թերթին։

Իրեն չբացահայտող գրաֆիտի անող նկարչի ինքնությունը պարզելու հարցում Լոնդոնի համալսարանի Թագուհի Մարիայի քոլեջի մասնագետներին օգնել է այսպես կոչված աշխարհագրական պրոֆիլավորումը` այն տեղանքների ուսումնասիրությունը, որտեղ տեղի են ունեցել «հանցագործությունները»։

Գիտնականների ուսումնասիրությունները հաստատում է դեռ 2008 թվականին հայտնված վարկածը, որի համաձայն` Բենքսի մականվան տակ թաքնվում է Բրիստոլի հանրային դպրոցի շրջանավարտ Ռոբին Գանինգհեմը (Robin Gunningham)։

Ուսումնասիրությունների հեղինակներն ընտրել են նկարչի ենթադրյալ 140 աշխատանքներ` արված Լոնդոնի ու Բրիստոլի փողոցներում, որոնք հիմք են դարձել հետագա ուսումնասիրությունների համար։ Պարզվել է, որ նկարներն արվել են այն վայրերում, որտեղ բնակվում կամ հաճախ էր լինում Գանինգհեմը։

Բենքսին համարվում է համաշխարհային փողոցային արվեստի վառ ներկայացուցիչներից մեկը, նա հայտնի է նրանով, որ չի հայտարարում իր աշխատանքների մասին, քչերն են նրան ճանաչում դեմքով, և բացահայտված չէ նրա ինքնությունը։

 

Գլխավոր թեմաներ