00:14 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Флаг США

ԱԳՆ. ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

© verge
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
7710

Համապատասխան բանաձևը Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատ ներկայացրել էին ներկայացուցիչներ Փեթ Գարդներն ու Դեմետրիուս Դուգլասը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ԱՄՆ Զորջիա նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է‪ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) ճանաչող բանաձև, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։‬

«Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատի 1580 բանաձևը ճանաչել է ԼՂՀ անկախությունը և կոչ է անում միջազգային հանրությանը` նույնպես ճանաչել ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն», — նշել են ԱԳՆ-ից։

Բանաձևի հեղինակներն են ներկայացուցիչների պալատի անդամներ Փեթ Գարդներն ու Դեմետրիուս Դուգլասը:

Ջորջիան դարձավ ԱՄՆ վեցերորդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը։ Մինչ այդ ճանաչման մասին բանաձև էին ընդունել Կալիֆորնիան, Լուիզիանան, Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսն ու Մենը։

 

Գլխավոր թեմաներ