23:30 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
889 0 0

Գարնանը շատերն են սկսում լրջորեն մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Բայց հատուկ սննդակարգը զգուշություն է պահանջում, և գովազդվող հաբերի փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի, եթե մարդը սկսի ճիշտ սնվել, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի- Sputnik. Քալգարիի համալսարանի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ զարգացող երկրների բնակիչներին աղետ է սպառնում:

Գիտնականների կարծիքով՝ վերջին տարիներին զարգացող երկրներում ավելանում են արագ սննդի կետերը: Սակայն անորակ սնունդը, որը կանցերոգեններ և տրանս-ճարպեր է պարունակում, կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: Մասնագետների կարծիքով՝ այդ ամենը կարող է զանգվածային ճարպակալման և այլ հիվանդությունների հանգեցնել:

Բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան նշել է, որ չկա այնպիսի դեղամիջոց, որը թույլ էտալիս նիհարել արագ և առանց ջանքեր գործադրելու: Թեև կան միջոցներ, որոնք փակում են ախորժակը կամ արագացնում նյութափոխանակությունը, բայց առանց առողջ սնվելու և սպորտի դրանք զգալի արդյունքների չեն հանգեցնի: «Նիհարելու հաբերի գովազդը պարզապես մարքեթինգային քայլ է»,- ասել է Սոլոմատինան:

Բժիշկ-դիետոլոգի խոսքով՝ չգիրանալու և առողջությանը վնաս չհասցնելու համար մի քանի պարզ կանոն կա, որոնց հետևելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից, հավելել է նա:

«Նիհարելու հիմնական կանոնը հաճախ սնվելն է: Հիմնականում պետք է կենտրոնանալ նախաճաշի կամ երկրորդ նախաճաշի վրա, եթե վաղ առավոտյան սնվելու ցանկություն չի լինում: Պետք չէ բռնանալ սեփական ցանկության վրա: Չի կարելի նաև մեծ ընդմիջումներ անել, որպեսզի գլյուկոզայի մակարդակը չի նվազի: Այսինքն պետք է հաճախ, բայց քիչ սնվել: Չի նշանակում, որ չի կարելի ուտել երեկոյան վեցից հետո: Եթե մարդը քնում է գիշերը 12-ին, ապա ավելի լավ է՝ թեթև սնվի 2-3 ժամ առաջ: Օրվա ընթացքում պարտադիր է պահպանել խմելու ռեժիմը: Գազավորված ջուր պետք չէ խմել».- ասել է բժիշկը:

Կարելի է խմել նաև խոտաբույսերով թեյեր: Բնականաբար, սննդակարգից պետք է հնարավորինս բացառել գլյուկոզայի մակարդակը բարձրացնող մթերքները: Մեծ ցանկության դեպքում կարելի է դրանք ուտել առավոտյան, բայց լավ կլինի՝ ոչ քաղցած վիճակում: Եվ, իհարկե, ամենակարևոր գործոնը ֆիզիկական ակտիվությունն է: Եթե սնվել եք, ապա պետք է ծախսել այդ էներգիան»,- ասել է Ելենա Սոլոմատինան:

 

 

Գլխավոր թեմաներ