06:49 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Солнечное затмение

Արևի խավարում. լուսինն անցել է արևի դիմացով

© Sputnik/ Игорь Зарембо
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Արևի լիակատար խավարումը կարելի էր տեսնել Ինդոնեզիայի և Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում։ Ավստրալիայի որոշ շրջաններում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Չինաստանի հարավում խավարումը մասնակի է եղել

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Արևի լիակատար կամ մասնակի արևի խավարումը կարողացել են տեսնել Ինդոնեզիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BBC-ին, խավարումը սկսվել է ինդոնեզական ժամանակով 06.19-ին (Երևանի ժամանակով` 03։19), երբ Լուսինն անցել է Արևի դիմացով։

Լիակատար խավարումը սկսվել է ժամը 07.15-ին, Ինդոնեզիայում և Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում։ Սումատրա, Բոռնեո և Սուլավեսի կղզիների բնակիչները չորս ժամ շարունակ հետևել են արևի խավարմանը։

Ավստրալիայի որոշ հատվածներում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Չինաստանի հարավում խավարումը մասնակի է եղել։ Մոլորակի մյուս բնակիչների համար տարբեր աստղագիտական ինստիտուտները ուղիղ հեռարձակում են ապահովել։

 

 

Գլխավոր թեմաներ