14:29 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Самолет британской авиакомпании Easy Jet

Ինքնաթիռի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Մարաքեշ–Լոնդոն չվերթի հարբած ուղևորը փորձել է թռիչքի ժամանակ բացել ինքնաթիռի դուռը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Easyjet ավիաընկերության Մարաքեշ-Լոնդոն չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռի հարբած ուղևորը փորձել է 9 կմ բարձրության վրա բացել ինքնաթիռի դուռը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Mirror թերթին։

Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայի Բորդո քաղաքի օդանավակայանում։ Ուղևորը ենթադրաբար 30-ամյա բրիտանացի է, ով ձերբակալվել է Ֆրանսիայի ոստիկանության կողմից։

Միջադեպի ականատեսները հայտնել են, որ տղամարդը սկսել է ոգելից խմիչք օգտագործել օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Երբ նա տեղից վեր է կացել ու գնացել դեպի ինքնաթիռի դուռը, ուղեկցորդուհին ու այլ ուղևորներ փորձել են նրան ետ պահել, սակայն ուղևորը ագրեսիվ էր պահում իրեն։ Նրա` այդ քայլին գնալու դրդապատճառները չեն հայտնվում։

 

 

 

Գլխավոր թեմաներ